Երջանիկ հարաբերությունների հինգ գաղտնիք
Դիտումներ՝ *
15:51 2022-04-13

Երջանկությունն ընտրություն է, բնականաբար, իսկապես երջանիկ մարդիկ այդ ընտրությունն արդեն կատարել են: Դուք հիանում եք նրանցով, փորձում օրինակ վերցնել, բայց չեք էլ կարող ձեզ պատկերացնել, որ երջանիկ մարդիկ, ինչպես բոլորը, դժվարությունների են բախվում: Ամեն ինչ շատ պարզ է. նրանք կարողանում են մարտահրավեր նետել հենց իրենց, նրանք գիտեն՝ ինչի են արժանի, նրանց մեջ ապրում են ծիծաղն ու ուրախությունը, ինչպես նաեւ դրական աշխարհայացքը: Եվ այսպես, ի՞նչ են մեզանից թաքցնում այդ երջանիկները:

1. Նրանք մշտապես երջանկության զգացողություն չեն ունենում

Եկեք անկեղծ լինենք. անհնար է մշտապես երջանկության զգացողությամբ ապրել: Երջանիկ մարդիկ նույնպես տխրում են, պարզապես նրանք ընդունում են այդ տխրությունը եւ գիտեն, որ անկումը նորմալ է եւ բնական, եւ դրա շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել անկմանը հաջորդող վերելքի գեղեկությունը:

2. Նրանք ստիպված են եղել սովորել մերժել եւ հստակ «ոչ» ասել

Մերժելու գիտությունը շատերը դժվարությամբ են յուրացնում, հատկապես եթե սիրում եք մշտապես օգնության շտապել եւ մարդկանց երջանկացնել ու գոհացնել: Ամեն դեպքում, երջանիկ մարդիկ չեն ձգտում դա նաեւ ի վնաս իրենց անել, քանի որ դա դեպի սթրես եւ դեպրեսիա տանող ուղիղ ճանապարհն է: Նրանք պարզապես օգտագործում են «ոչ» ասելու իրենց իրավունքը՝ իրենց ու իրենց հարաբերությունները պաշտպանելու համար:

3. Նրանք ոչ միշտ են հանգիստ ու թեթեւ կյանք ունեցել

Իսկապես երջանիկ մարդը ձեզ չի պատմի, որ ժամանակին իր կյանքն այնքան էլ դյուրին չի եղել: Հավանաբար՝ նա մեկ անգամ չէ, որ նոկաուտի է ենթարկվել, բայց նորից բարձրացել է ու պայքարել: Եթե կարողանում եք հանգամանքների դեմ մարտնչել նույնիսկ ամենաբարդ ժամանակներում՝ պահպանելով դեմքի ժպիտը, ապա շահում եք: Իսկ կարելի՞ է դժբախտ զգալ, երբ գիտակցում ես քո հաղթանակը:

4. Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում հատակում լինել

Նրանք մեկ անգամ չէ, որ հատակին են հասել, բայց նորից դուրս են եկել մակերես: Շատերի համար հաջողությունից հետո անկումը կարող է վերջ նշանակել, բայց իսկապես երջանիկ մարդկանց համար դա պարզապես նորից սկսելու հնարավորություն է: Նրանք շատ բան են սովորում նորից վեր բարձրանալիս, եւ ավելի շատ բան՝ ներքեւ իջնելիս:

5. Նրանք բարեհաճ են իրենց թերությունների հանդեպ

Անկատար լինելը հրաշալի է: Երջանիկ մարդիկ համաձայնության են գալիս իրենց հետ եւ ընդունում են սեփական թերությունները: Նրանք հասկանում են, որ իրենց թերություններն ընդամենը մասն են այն ամենի, ինչն իրենց առանձնահատուկ է դարձնում: Այդ պատճառով նրանք սիրում եւ գնահատում են իրենց թերությունները: Նրանք հասկանում են, որ կատարելություն չի լինում: