«Ամենալավը, ինչ կարելի է գնել փողով, ազատությունն է և ժամանակը». Հարուկի Մուրակամի
Դիտումներ՝ *
14:37 2022-04-13

7 քիչ հայտնի փաստեր Հարուկի Մուրակամիի՝ ամենաշատ ընթերցվող ճապոնացի գրողի մասին

Հարուկի Մուրակամին ծնվել է Ճապոնիայի հին մայրահաքաղ Կիոտոյում, 1949 թվականին: Նրա պապը բուդդայական հոգևորական էր, իսկ հայրը դպրոցում դասավանդում էր ճապոներեն լեզու և գրականություն: Իսկ ապագա գրողը սովորել է Վասեդա համալսարանում՝ դասական դրամա մասնագիտությամբ: 1971 թվականին նա կապեց ճակատագիրն իր համադասարանցի Յոկոյի հետ, ում հետ միասին է մինչ օրս: 1974 թվականին նա բացեց իր ջազ բարը, իսկ 4 տարի անց բեյսբոլի խաղի ժամանակ հասկացավ, որ պետք է գիրք գրի. «Ես ուղղակի հասկացա դա, և վերջ»:

1. Սերը երաժշտության նկատմամբ

Հարուկի Մուրակամիի առաջին աշխատանքը՝ վաճառող երաժշտական խանութում: Եվ դա պատահական չէ. նա շատ էր սիրում դասական երաժշտություն, ռոք և ջազ:

2. Ձայնասկավառակների կոլեկցիոներ

Նրա ձայնասկավառակների հավաքածուն ավելի քան 10 հազար օրինակ է ներառում:

3. Արթնանալ շատ վաղ, և կոշտ օրակարգ

Գրողն ամեն օր արթանանում է առավոտյան 4-ին, որպեսզի աշխատի թարգմանությունների վրա կամ զբաղվի իր վեպով: Մուրակամին պառկում է քնելու ժամը 9-ին:

4. Սիրելի կատուները

Հնարավոր է՝ ընթերցողները նկատել են, որ Մուրակամիի շատ գրքերում միշտ ներկա են կատուները: Կիրին այն բազմաթիվ կատուներից մեկն է, որոնք ապրել են նրա մոտ իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

5. Փողը չի հետաքրքրում

Ինչպես ասել է գրողն ինքը. «Գիտեք, եթե դուք հարուստ եք, ապա ավելի լավ է չմտածել փողի մասին: Ամենալավը, ինչ կարելի է գնել փողով, ազատությունն է և ժամանակը: Ես չգիտեմ, թե ինչքան գումար եմ ստանում տարեկան, և գաղափար չունեմ, թե ինչքան վարկ եմ վճարում: Ես նույնիսկ չեմ մտածում դրա մասին: Դա հեղինակ լինելու առավելությունն է, ում կարդում են ամբողջ աշխարհում»:

6. Նրան ճապոնական ամեն բան չէ, որ դուր է գալիս

Ի տարբերություն իր շատ համերկրացիների և նույնիսկ օտարերկրացիների, ում դուր է գալիս ճապոնական մշակույթը, Մուրակամին չի սիրում Անիմե և Մանգա: Նա սովորաբար նաև չի կարդում ճապոնացի հեղինակներին:

7. Ատում է ճնշման տակ աշխատելը

«Ինձ դուր չի գալիս ծայրահեղ ժամկետը: Ես կավարտեմ աշխատանքն այն ժամանակ, երբ կավարտեմ: Այլ ոչ թե այն ժամանակ, երբ պահանջում են ինձանից»,- ասել է Մուրակամին 2014 թվականին, The Guardian-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am