Ջեմով և ընկույզով գերմանական թխվածքաբլիթ «Շպիտցբուբեն»
Դիտումներ՝ *
11:17 2022-06-12

Բաղադրիչներ

1. Ալյուր – 420 գ

2. Շաքարի փոշի – 210 գ + 30 գ (զարդարելու համար)

3. Կարագ – 250 գ

4. Ձու – 1 հատ

5. Պնդուկ – 125 գ

6. Ջեմ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Պնդուկը բլենդերով վերածել ալյուրի:

2. Թասի մեջ խառնել շաքարի փոշին, ալյուրը և մանրացրած պնդուկը:

3. Ավելացնել կտրատված կարագը և ձեռքով տրորելով զանգվածը՝ վերածել փշուրի:

4. Ստացված փշուրին ձու ավելացնել և խմոր հունցել:

5. Ստացված խմորը գնդել, փաթաթել սննդային թաղանթով և երկու ժամով դնել սառնարանը:

6. Սառած խմորը գրտնակել 3-4 մմ հաստության շերտի: Կաղապարների օգնությամբ թխվածքաբլիթներ ձևավորել:

7. Շարել տապակին և թխել 10-12 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Պատրաստի թխվածքաբլիթները մի փոքր սառեցնել:

9. Դեռ գոլ վիճակում գտնվող թխվածքաբլիթների տակի մասին ջեմ քսել և երկու թխվածքաբլիթ կպցնել իրար: Վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am