Մխիթարյանի որդին գոլի հեղինակ է դարձել Օլիմպիկոյում
Դիտումներ՝ *
22:27 2022-04-11

Ա Սերիայի 32-րդ տուրում «Ռոման» երեկ սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմայի» մարզադաշտում առաջին քայլերն է արել ֆուտբոլում ու գոլի հեղինակ դարձել:

Հիշեցնենք, որ այս խաղում Հենրիխը գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ 75-րդ րոպեից կատարում էր թիմի ավագի պարտականությունները։

Տեսանյութը՝ այստեղ․

ArmSport.am