Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով ու օրգանիզմի կենսագործունության համար անհրաժեշտ սննդարար նյութերով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ։ Մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս չմոռանալ նախաճաշի մասին, քանի որ այն շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, սակայն միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ սննդամթերքի ոչ բոլոր տեսակներն է կարելի ուտել նախաճաշին։
Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք նախաճաշին ուտելը կարող է հանգեցնել օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման` դրանով իսկ բարձրացնելով տարբեր ախտաբանությունների հավանականությունը։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում.
Արագ պատրաստվող շիլաները
![]()
Շիլաները բավական տարածված մթերք են նախաճաշի համար, սակայն սննդաբանները հորդորում են ուշադիր լինել դրանց ընտրության հարցում ու խուսափել արագ պատրաստման համար նախատեսված շիլաներից։ Բանն այն է, որ շիլայի օգտակարությունը կախված է նրանից՝ պատրաստված է արդյոք այն ամբողջահատիկ մթերքից, քանի որ միայն նման շիլաներն են տալիս օրգանիզմին անհրաժեշտ մանրաթելերը։ Սակայն արագ պատրաստման համար նախատեսված շիլաները միայն բարձրացնում են օրգանիզմի ածխաջրային ծանրաբեռնվածությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ենթաստամոքսային գեղձի վրա և նպաստում է օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ հանգեցնում է բորբոքումների զարգացման։
Հնդկահավի միս պարունակող մթերքը

Հնդկահավի միսն ունի ցածր յուղայնություն և սպիտակուցների հիանալի աղբյուր է, սակայն դրանով պատրաստված սննդամթերքի ոչ բոլոր տեսակներն են օգտակար։ Մասնագետների խոսքով՝ հնկահավի վերամշակված մսով պատրաստված մսամթերքը (երշիկեղեն, ապուխտներ և այլն), ինչպես և ցանկացած այլ վերամշակված միս, կարող է խիստ վտանգավոր լինել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր ու կալորիաներ, որոնք էլ բարձրացնում են բորբոքումների զարգացման հավանականությունը։
Թխուկները

Շատերի մոտ նախաճաշը մտազուգորդվում է սուրճի և տարատեսակ թխուկներկ հետ, մինչդեռ նման նախաճաշը հարուստ է կալորիաներով, ռաֆինացված շաքարով ու տրանսճարպերով` բորբոքմանը նպաստող բոլոր բաղադրիչներով։ Ժամանակ առ ժամանակ նման մթերք օգտագործելը չի վնասի օրգանիզմին, սակայն դրանց կանոնավոր գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել։
Հավելումներով սուրճը

Սուրճը նախաճաին կիրառվող ամենատարածված ըմպելիքներից մեկն է, սակայն այն օգտակար կարող է համարվել միայն առանց որևէ հավելման, այդ թվում նաև առանց շաքարի ու սերուցքի օգտագործելու դեպքում։ Մասնագետները հիշեցնում են, որ հեղուկի մեջ շաքարն ավելի արագ է յուրացվում ու կտրուկ բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, ինչն էլ հանգեցնում է բորբոքումների զարգացման։
medikforum.ru


