Mercedes-ը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ Maybach S680-ը
Դիտումներ՝ *
22:28 2022-04-07

Գերմանական Mercedes մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Maybach S680 մոդելը, որը ստեղծվել է վերջերս կյանքից հեռացած հայտնի դիզայներ Վիրջիլ Աբրոյի հետ համագործակցության շրջանակում:

Լյուքս դասի փոխադրամիջոցը Project Maybach արտասովոր կոնցեպտի շարունակությունն է, գրում է luxurylaunches.com-ը:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է 6.0 լ աշխատանքային ծավալով, 604 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.5 վայրկյանում:

Մեքենան կարտադրվի 39 օրինակով ու կվաճառվի միայն ԱՄՆ-ում: