Օշոյի լավագույն 10 խորհուրդները
Դիտումներ՝ *
21:56 2022-04-07

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող: Ամբողջ աշխարհում նա առավել հայտնի է՝ որպես Բխագվան Շրի Ռաջնիշ: Նա տպագրել է ավելի քան 600 գիրք` 30 լեզուներով:

Ստորև ներկայացված են Օշոյի լավագույն 10 խորհուրդները:

1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա դառնում է նրանց համար բեռ:

Սովորեք ավելի շատ ծիծաղել: Ըստ իս, ծիծաղն այնքան սուրբ է, որքան որ աղոթքը:

2. Ամեն մի գործողություն անհապաղ արդյունքի է հանգեցնում:

Պարզապես եղեք զգոն և հետևողական: Հասուն է այն մարդը, ով հետևողական է իր նկատմամբ, և հասկանում է, թե ինչն է իր համար վատ, ինչը՝ լավ, ինչը՝ ճիշտ, և ինչը՝ սխալ:

3. Երբեք ոչ մեկին մի հարցրեք, թե որն է ճիշտ և որը սխալ:

Մենք բոլորս ինքնատիպ ենք: Կյանքը փորձություն է, որի ընթացքում պետք է հասկանալ, թե որն է ճիշտ, և որը՝ սխալ:

4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է Ձեր դուռը:

Հենց դա էլ սերն է. Աստված, ով թակում է Ձեր դուռը: Աստված կարող է Ձեր դուռը թակել միլիոնավոր կերպարներով. տղամարդու, կնոջ, երեխայի, սիրո, ծաղկի, արևածագի կամ մայրամուտի տեսքով:

5. Յուրահատուկ լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է:

Հանգստանալ և լինել սովորական. այ դա իսկապես անսովոր ցանկություն է:

6. Կյանքը գաղտնիք է:

Այն չի կարելի կանխատեսել: Սակայն կան մարդիկ, ովքեր կցանկանային ապրել կանխատեսելի կյանքով: Այդ ժամանակ չէր լինի վախը:

7. Եթե ինչ-որ մեկը գա Ձեզ մոտ` դա լավ է ու հիասքանչ: Եթե ոչ-ոք չգա, դա նույնպես լավ է ու հիասքանչ:

Մեկուսացեք: Նախ և առաջ փորձեք հաճույք ստանալ ինքներդ Ձեզանից:

8. Եթե դու հարուստ ես, մի մտածիր դրա մասին, իսկ եթե աղքատ ես, սրտիդ մոտիկ մի ընդունիր:

Ընդունիր խաղը որպես խաղ և ուրախացիր դրանով:

9. Խիզախությունը շարժում է դեպի անհայտը, անկախ բոլոր վախերից:

Խիզախ և վախկոտ մարդու միջև տարբերությունն այն է, որ վախկոտ մարդը լսում է իր վախերն և ընթանում է դրանց ետևից, իսկ խիզախ մարդն անտեսում է դրանք և շարժվում առաջ:

10. Դուք փոխվում եք ամեն վայրկյան: Դուք գետ եք:

Այսօր այն մի ուղղությամբ է շարժվում, վաղը հակառակ ուղղությամբ կընթանա: Ես երբեք չեմ տեսել նույն երեսը երկու անգամ. այն միշտ փոփոխվում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am