«Ամենաաղքատ մարդը նա է, ով ամեն ինչից շատ փող է սիրում». Սիմեոն Աֆոնցի
Դիտումներ՝ *
20:16 2022-04-06

Վանական Սիմեոն Աֆոնցին սկսել է իր ճանապարհը Սուրբ Տրոիցե Սերգիյան մայրավանքում: Առաջարկում ենք ծանոթանալ Սիմեոն Աֆոնցու աֆորիզմների հետ: Հոգևորականի իմաստությունը մոտիվացնում է մարդուն՝ նորովի նայել սեփական կյանքին, ավելի լավ հասկանալ ճանապարհը, որը տանում է դեպի Փրկություն:

Սիմեոն Աֆոնցի

1. Ո՞ր կարողությունն է ամենահազվադեպը: Տալու կարողությունը:

2. Ո՞ր կարողությունն է ամենալավը: Ներելու կարողությունը:

3. Ո՞ր կարողությունն է ամենածանրը: Լռելու կարողությունը:

4. Ո՞ր կարողությունն է ամենակարևորը: Հարցնելու կարողությունը:

5. Ո՞ր կարողությունն է ամենաանհրաժեշտը: Լսելու կարողությունը:

6. Ո՞ր սովորությունն է ամենատհաճը: Փառասիրությունը:

7. Ո՞ր սովորությունն է ամենավնասակարը: Շատախոսությունը:

8. Ո՞ր մարդն է ամենաուժեղը: Ով ընդունակ է հասկանալու Ճշմարտությունը:

9. Ո՞ր մարդն է ամենաթույլը: Ով իրեն ուժեղ է համարում:

10. Ո՞ր մարդն է ամենախելացին: Ով հետևում է սեփական սրտին:

11. Ո՞ր կախվածությունն է ամենավտանգավորը: Կախվածությունը սեփական մարմնից:

12. Ո՞ր մարդն է ամենաաղքատը: Ով ամեն ինչից շատ փող է սիրում:

13. Ո՞ր մարդն է ամենամոտն Աստծուն: Բարեգութ մարդը:

14. Ինչո՞վ հակադրվել դժբախտությանը: Ուրախությամբ:

15. Ինչո՞վ հակադրվել չարչարանքին: Համբերատարությամբ:

16. Ո՞րն է առողջ հոգու նշանը: Հավատքը:

17. Ո՞ր մարդը երբեք չի մահանա: Նա, ով սիրում է ուրիշներին:

18. Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: Անհուսալիությունը:

19. Ո՞րն է սխալ գործողության նշանը: Գրգռվածությունը:

20. Ո՞րն է լավ արարքների նշանը: Խաղաղությունը հոգում:

21. Ո՞ր մարդն է ողջ մահացել: Անտարբերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am