Ձվածեղի 6 տարբերակ, որոնք նպաստում են նիհարելուն
Դիտումներ՝ *
17:32 2022-04-05

Ինչպես կարելի է ձվածեղ պատրաստել, որպեսզի այն օգտակար լինի առողջությանն ու նպաստի նիհարելուն։ Eat This, Not That! պարբերականը, հղում կատարելով ամերիկացի մասնագետներին, ներկայացրել է մի քանի խորհուրդներ։

Ձվով եւ սպիտակուցով պատրաստված ձվածեղ

Սննդաբան Լորեն Հարիս-Պինկուսը խորհուրդ է տվել ձվածեղը պատրաստել մեկ ամբողջական ձվից եւ երկու ձվի սպիտակուցից։ Նրա խոսքով՝ դա կօգնի ձվածեղը պակաս յուղալի եւ կալորիական, բայց եւ միաժամանակ հագեցնող դարձնել։

Բանջարեղեններով ձվածեղ

Մասնագետն առաջարկել է նաեւ ձվածեղի բաղադրատոմս կանաչ տաքդեղով, լոլիկով եւ չեդեր պանրով։ Այս ձվածեղը հարուստ կլինի բջջանյութով, հագեցած ճարպերով եւ նորմալ քանակությամբ կալորիաներով։

Խալապենյո տաքդեղով եւ լոլիկով ձվածեղ

Հարիս-Պինկուսն առաջարկել է ձվածեղի մեկ բաղադրատոմս եւս՝ խալապենյոյով եւ լոլիկով։ Մասնագետի խոսքով՝ այս տաքդեղն այնքան կծու է, որ աղ եւ այլ համեմունքներ ավելացնելու կարիք չի լինի։

Կարամելացված սոխով ձվածեղ

Սննդաբան Ջինջեր Հալթինը խորհուրդ է տվել փորձել կարամելացված սոխով ձվածեղ, որը հետաքրքիր համ կհաղորդի կերակրին եւ թույլ կտա հրաժարվել ավելի յուղալի հավելումներից։

Սաղմոնով, սպանախով, լոլիկով ձվածեղ

Կարելի է փորձել նաեւ ձվածեղ պատրաստել ապխտած սաղմոնով, սպանախով, լոլիկով եւ ձիթապտղով։

Մասնագետը նաեւ նշել է, որ ցանկացած ձվածեղի մեջ կարելի է ավելացնել ավոկադո կամ ֆետա պանիր՝ այն ավելի հագեցնող դարձնելու համար։