Դաշտային բժշկից մինչև КГБ-ի գործակալ. բոլորից տարբեր Էռնեստ Հեմինգուեյը
Դիտումներ՝ *
16:42 2022-04-05

Նոբելյան մրցանակի դափնեկիր, համաշխարհային գրականության վառ ներկայացուցիչ ու խոսքի վարպետ։ Խոսքը պաշտամունքային գրող Էռնեստ Հեմինգուեյի մասին է, ում վեպերն ընդմիշտ մնացել են պատմության մեջ։ Սեփական կյանքի պատմությունը պակաս վառ չէր, քան նրա ստեղծագործությունները։

Ներկայացնում ենք 12 արտասովոր փաստ գրողի մասին, որոնց ծանոթանալով` հետհայացք կգցեք նրա ստեղծագործություններին։

Հեմինգուեյը՝ պատերազմի մասնակից

Էռնեստ Հեմինգուեյը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ

Հեղինակի ամենահայտնի վեպերից մեկը՝ «Ում մահն է գուժում զանգը», հիմնված է պատերազմի մասին Հեմինգուեյի անձնական տպավորությունների վրա, որոնց միջով գրողն անձամբ է անցել: Վատ տեսողության պատճառով նրան ռազմաճակատ չեն տարել, բայց, այնուամենայնիվ գնացել է՝ որպես դաշտային բժիշկ։ Իսկ հետո նա դարձել է «The Spanish Earth» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը:

Ամենակարճ պատմվածքը

Հեմինգուեյը մի անգամ գրազ է եկել, որ կարող է գրել ամենակարճ պատմությունը, որը կհուզի բոլորին: Բնականաբար, նա հաղթեց գարզը՝ գրելով ընդամենը մի քանի բառից բաղկացած նախադասություն, որը ընդմիշտ մնաց պատմության մեջ. «Վաճառվում են երեխայի կոշիկներ՝ չհագած»:

Ինքնագիր ամեն գնով

Հեմինգուեյն ատում էր ինքնագրեր տալու երևույթը, ուստի դա իսկական հազվադեպ էր պատահում իր կյանքում: Բայց մի դեպք ընդմիշտ մնաց պատմության մեջ. երկրպագուն երեք ամիս հետապնդում էր Հեմինգուեյին և վերջապես ինքնագիր ստացավ՝ «Վիկտոր Հիլլին. իսկական պոռնիկի որդի, որը չի կարողանում հասկանալ ոչ բառը»:

Գործակալ Արգո

2009-ին պարզվել է, որ Հեմինգուեյը ՊԱԿ-ի (КГБ) գործակալ է եղել, բայց քանի որ բավականին անօգուտ է եղել խորհրդային հետախուզության համար, լրտեսների ցուցակից հանվել է 50 տարեկանում։ Գրողի կեղծանունն Արգո է եղել։ Դրա պատճառով գրողին հսկում էր ՀԴԲ-ն, ինչը դարձել է Հեմինգուեյի պարանոյայի պատճառներից մեկը։ Հոգեբուժարանում բուժման ժամանակ նա զանգահարել է ընկերներին ու վստահեցրել, որ ամենուր լսող սարքեր են տեղադրված, բայց ոչ ոք իրեն չի հավատացել։ Շատ տարիներ անց պարզվել է, որ նա իրավացի էր։

Բաղադրատոմսեր Հեմինգուեյից

Ասում են, որ Հեմինգուեյը շատ էր սիրում ուտել և ինքն էլ շատ էր պատրաստում։ Թերթի սյունակում նա մի անգամ հրապարակել է խնձորի կարկանդակի բաղադրատոմս։ Բայց աշխատելու ընթացքում նա նախընտրում էր գետնանուշով և սոխով սենդվիչներ։

Հեմինգուեյի ֆիրմային կոկտեյլը

«Ժամանակ մի վատնեք եկեղեցիներում, կառավարական շենքերում կամ հրապարակներում: Եթե ​​ցանկանում եք իմանալ որևէ տեղի մշակույթի առանձնահատկությունները, գիշերեք տեղական բարերում»,- մի անգամ ասել է Հեմինգուեյը։

Գրողը շատ էր սիրում խմել և հաճախ էր լինում բարերում: Հեմինգուեյն առավոտյան նախընտրում էր Mojito, սիրում էր սառույցով Martini, խմում էր Daiquiri, բայց միայն երեկոյան: Ինչպես նաև հորինում էր իր «Death in the Afternoon» կոկտեյլը, որը բաղկացած էր շամպայնից, աբսենթից և սառույցից։

Հեմինգուեյի կատուները

Գրողի մյուս սերը կատուներն էին, որոնց հետ շատ պատմություններ են ասոցացվում։ Ժամանակակիցների հուշերի համաձայն՝ նա ուներ 20-ից ավելի կատու։ Հեմինգուեյի ամենահայտնի ընտանի կենդանին Ձնագնդի անունով կատուն էր, որի սերունդները մինչ օրս գոյություն ունեն և կրում են «Հեմինգուեյի կատուներ» պատվավոր անունը։

Ինքնասպանությունների շարան

Իր ողջ կյանքի ընթացքում Հեմինգուեյը հավատում էր, որ իր ընտանիքը տառապում է անհաջողություններից: Նրա հայրը, կրտսեր եղբայրը, քույրը, իսկ ավելի ուշ՝ թոռնուհին ինքնասպան են եղել։ Ինքնասպան է եղել նաև ինքը՝ գրողը։ 1961 թվականի հուլիսի 2-ին, հոգեբուժարանից ազատվելուց երկու օր անց նա կրակել է ինքն իրեն՝ իր սիրելի W.&C. Scott & Son-ից, որն այժմ կոչվում է Hemingway:

Սեր զենքերի հանդեպ

Հեմինգուեյը մանկուց պաշտում էր զենքերը, և այդ ամենը շնորհիվ իր պապի, ով ապագա գրողին իր 12-ամյակի կապակցությամբ նվիրել է 20 տրամաչափի ատրճանակ: Հետո նա վազեց Չիկագոյի արվարձաններից՝ ընկերներին պատմելու իր նոր նվերի մասին, և, վարկածներից մեկի համաձայն՝ ճանապարհին նրան հանդիպել է մի հնդկուհի, ով ասել է. «Զգույշ եղիր, տղա՛ս։ Այս խաղալիքները հակված են գնալ ցանկացած տեղ, ներառյալ իրենց տերերի մոտ»:

Կես դար անց հենց այդպես էլ եղավ…