Ինչպե՞ս հաղթահարել անհաջողություններն ու շարժվել առաջ
Դիտումներ՝ *
11:52 2022-06-04

Անհաջողություններ բոլորն են ունենում. պետք չէ մտածել, որ կյանքն ավարտված է: Անհրաժեշտ է այն օգտագործել՝ որպես նոր ցատկահարթակ նոր թռիչքի համար:
Անհաջողությունը հաղթահարելու 5 եղանակ է առաջարկում econet.ru-ն:

1. Դիմիր մասնագետի

Եթե մարդն արդեն խճճվել է իր «դարդերի» մեջ այս կամ այն անհաջողության պատճառով, լավ տարբերակ է հոգեթերապևտին այցելելը: Մասնագետի հետ միասին պետք է մշակել ինքդ քեզ վերադառնալու պլան, քո ուժին, տաղանդին ու հաջողությանը հավատալու ծրագիր: Դա մարդուն կտա գործելու հնարավորություն: Մեր ուղեղն այնպես է կառուցված, որ արձագանքում է անգամ ամենափոքր հաղթանակներին: Սթրեսի հորմոնի փոխարեն՝ գալիս են երջանկության հորմոնները՝ դոֆամինը, սերոտոնինը, օքսիտոցինը, էնդորֆինը, և մարդու համար ավելի հեշտ կլինի առաջ շարժվելը:

2. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Սթրեսի իրավիճակում պետք է պահպանել նախկին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և նույնիսկ լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ մտնել: Ծեծված է հնչում, բայց սա է բիոքիմիայի հիմքը. Սպորտը օգնում է դուրս բերել կորտիզոլը ու նպաստում է երջանկության հորմոնների արտադրությանը: Հոգևոր ուժերի համար անհրաժեշտ են ֆիզիկական ուժեր, իսկ ընդհանուր վերածննդի համար՝ լավ մարզավիճակ:

3. Հաջողակ մարդկանց պարտությունների մասին պատմություններ

Երբեմն օգնում է լսել կամ կարդալ, թե ներկայումս հաջողակ մարդիկ ինչպես են նախկինում տարել իրենց պարտությունները, ինչպես են հաղթահարել դրանք ու ոտքի կանգնել, և թե ինչպես է հետո իրենց մոտ ամեն ինչ կարգավորվել: Դա մեզ հույս կտա: Իսկ որտեղ հույսերն են, այնտեղ՝ նոր կյանք սկսելու պլանները:

4. Այն փաստերի ընդունումը, ինչի վրա դուք ազդել չեք կարող

Պետք չէ մեղադրել ուրիշ մարդկանց, անգամ նրանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել: Մինչ դուք նրանց նախատում եք, դուք վատնում եք ձեր ուժերը, քանի որ դուք կենտրոնանում եք դրա վրա ու չեք կարողանում առաջ գնալ ու զարգանալ: Բայց ճիշտ նույն կերպ պետք չէ, որ դուք մեղադրեք նաև ինքներդ ձեզ: Կյանքում ամեն բան էլ պատահում է, և շատ բաներ կան, որոնց համար դուք ոչ մի կերպ չեք կարող պատասխանատվություն կրել: Դա կարևոր է ընդունել:

5. Անհաջողություններից դուրս գալու հմտությունների մշակում

Լուրջ պարտությունից հետո մարդու համար երբեմն դժվար է լինում եզրակացություններ անելը: Եվ այնուամենայնիվ, փորձել պետք է: Պետք է պարզ ու առանց դրամաների խոստովանել սեփական բացթողումները, ընդունել անհաջողություններն ու բաց թողնել իրավիճակը: Անհրաժեշտ է ինքդ քո մեջ մշակել անհաջողությունների նկատմամբ սպորտային դիմադրողականություն:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ամենաընթերցված