Ընկույզով կարամելային պիրոգ
Դիտումներ՝ *
13:14 2022-06-01

Բաղադրիչներ

1. Աղացած ընկույզ – 0.5 բաժակ

2. Կարագ – 250 գ

3. Շագանակագույն շաքարավազ – 200 գ

4. Եգիպտացորենի օշարակ – 60 գ

5. Ալյուր – 180 գ

6. Փխրեցուցիչ – 1 թ/գ

7. Աղ – 1.8 թ/գ

8. Վանիլին – 0.5 թ/գ

9. Ձու – 4 հատ

Ջնարակի համար՝

1. Շաքարի փոշի – 300 գ

2. Կարագ – 3 ճ/գ

3. Եգիպտացորենի օշարակ – 1 ճ/գ

4. Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: 28×18 սմ ուղղանկյուն կաղապարը յուղապատել:

2. Թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

3. Ցածր կրակի վրա հալեցնել կարագը, ավելացնել շաքարավազը և եգիպտացորենի օշարակը, խառնել:

4. Վերցնել կրակից, ավելացնել վանիլինը և ձուն, լավ խառնել:

5. Կարագային զանգվածը խառնել ալյուրին և լցնել կաղապարի մեջ: Թխել մոտ 25-30 րոպե, որից հետո սառեցնել:

6. Պատրաստել ջնարակը: Մեծ թասի մեջ հարել կարագը՝ շաքարի փոշու, եգիպտացորենի օշարակի և վանիլինի հետ:

7. Ջնարակը լցնել կարամելային պիրոգի վրա, քառակուսի կտրատել, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am