Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։ Այս մասին գրում է b24-ը:
Ռեմփելը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահի բիզնես կուռքերից մեկը եղել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը` չնայած այդ փաստին, որ գործարքների իրականացման ընթացքում երկու գործարարները չափազանց տարբեր են։ Քըրքորյանը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիրապետությամբ և հանգստությամբ, մինչ դեռ նման բան պնդել Թրամփի մասին չափազանց դժվար կլինի։

Հեղինակը նշում է, որ ժամանակին Նյու-Յորք Թայմսի լրագրողներից մեկը Քըրքորյանին անվանել էր գործարքներ իրականացնողների Աստված, մինչդեռ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։
Խոսելով Թրամփի և Քըրքորյանի տարբերությունների մասին Ռեմփելը նշում է, որ լինելով Լաս Վեգասի խոշորագույն կազինոների տեր, Քըրքորյանը երբ իր անունը չի տվել դրանցից ոչ մեկին, մինչդեռ Թրամփի անունը երևում է իրեն պատկանող բազմաթիվ շենքերի վրա։ Հայազգի միլիարդատերը երբեք չի ապրել հայտնիների կյանքով և երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ։ Քըրքորյանը երբեք մարդկանց չէր վիրավորում, անգամ ամենաբարդ բանակցություններից հետո մրցակիցները մշտապես ընկերական հարաբերություններ էին հաստատում նրա հետ։
![]()
Քըրքորյանը գրեթե երբեք չէր շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նա ուների երկու կանոն՝ շատ մի խոսիր և երբեք մի խոսիր ինքդ քո մասին։ Խոսելով Թրամփի մասին՝ Քըրքորյանը մեկ անգամ նշել է, որ շատ կցանկանար Թրամփի պես խոսել և շփվել։
168․am


