15 կանոն՝ աղջիկների հայրիկների համար
Դիտումներ՝ *
22:44 2022-03-29

1. Սիրեք եւ հարգեք նրա մայրիկին: Մի ամաչեք մարդկանց շրջապատում արտահայտել ձեր զգացմունքները: Երբ ձեր աղջիկը մեծանա, հավանականությունը մեծ է, որ նա կսիրահարվի նրանց, ովքեր իրեն վերաբերվում են հենց այնպես, ինչպես դուք վերաբերվել եք նրա մորը:

2. Միշտ կողքին եղեք: Երեխայի հետ ժամանակ անցկացնելիս կարեւոր է ինչպես դրա քանակը, այնպես էլ որակը: Անկեղծորեն հետաքրքրվեք նրան հուզող բաներով: Մասնակցեք նրա կյանքի յուրաքանչյուր փուլի. երեխան ձեր կարիքն ունի:

3. Հերոս եղեք: Ամեն օր փրկեք նրան ու հանեք վատ դրությունից:

4. Վայելեք միասին անցկացրած յուրաքանչյուր պահը: Այսօր նա տակդիրով չորեքթաթ ման է գալիս տնով, իսկ վաղը դուք նրան կհանձնեք ավտոմեքենայի բանալին, եւ ավելի շուտ, քան կգիտակցեք դա, նրան կտանեք խորանի մոտ: Կյանքը բավականին արագ է անցնում: Մի վատնեք րոպեները:

5. Նրա համար ձեռնոց գնեք եւ սովորեցրեք բեյսբոլ խաղալ: Նա հպարտություն կապրի եւ կզգա իր առավելությունն այլ աղջիկների նկատմամբ:

6. Նա կկռվի մոր հետ: Գրագետ ընտրեք, թե ում կողմից եք:

7. Այո, դուք հիմար տեսք ունեք պահմտոցի խաղալիս: Բայց դա անհրաժեշտ է:

 

8. Նրա համար գնեք այն, ինչ խնդրում է: Այո, այդ մարգարիտներն էլ: Կգա մի օր, երբ նա շան ձագ կխնդրի: Ուղղակի ասեք. «Այո» եւ վերջ:

9. Մի կողմ դրեք գիրքը կամ պլանշետը եւ վայելեք շփումը, մինչ նա լոգանք է ընդունում:

10. Նրան սովորեցրեք, թե ինչպես վարվի փողի հետ:

11. Հենց որ նա քայլել սովորի, նրա համար ձեր մարզակոշիկների նման մարզակոշիկներ գնեք:

12. Պարեք նրա հետ, չսպասելով հարսանիքի օրվան:

 

13. Նրան ձկնորսության տարեք: Ամենայն հավանականությամբ նա ավելի շատ կգալարվի, քան կարթի վրայի որդը: Դա նորմալ է:

14. Նրան ասացեք, որ գեղեցիկ է: Էլի ու էլի: Ամեն օր: Երբ մեծանա, հեռուստատեսությունն ու ամսագրերը նրան հակառակում կհամոզեն:

15. Նրան սովորեցրեք մեքենայի անիվը փոխել: Ծակված անվադողը չպետք է խուճապ առաջացնի: Բայց վստահ եղեք, որ երբ դա առաջին անգամ տեղի ունենա, նա արտասվալից ձայնով ձեզ կզանգի: