4 ըմպելիք, որոնք նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազմանը
Դիտումներ՝ *
20:54 2022-03-28

Բժիշկ-սննդաբան Ջուլի Ափթոնը (ԱՄՆ) խոսել է 4 ըմպելիքի մասին, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:

Թեյ

Ինչպես հաղորդում է Eat This, Not That! կայքը, խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս թեյ խմել:

«Թեյն օգտակար է սրտի համար բուսական միացությունների՝ ֆլավոնոիդների շնորհիվ, որոնք նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազմանը, ինչպես նաեւ բարելավում են արյունանտար անոթների առողջությունը»,- ասել է սննդաբանը:

Նռան հյութ

Նռան հյութը եւս հարուստ է ֆլավոնոիդներով եւ պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են խոլեստերինի մակարդակի նվազմանը: Ափթոնը վկայակոչում է հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ նռան բնական հյութը դանդաղեցնում է խոլեստերինի մակարդակի աճը:

Կարմիր գինի

Վատ խոլեստերինի դեմ պայքարի համար եւս մեկ օգտակար ըմպելիք է կարմիր գինին, քանի որ այն կատեխիններ ու անտոցիաններ է պարունակում, որոնք նվազեցնում են դրա մակարդակը: Սակայն սննդաբանը նախազգուշացրել է, որ կանանց խորհուրդ չի տրվում օրական մեկ գավաթից, իսկ տղամարդկանց՝ երկու գավաթից ավել գինի խմել: Բացի այդ, սննդաբանը խորհուրդ չի տալիս գինի խմել սկսել նրանց, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում:

Վարսակի կաթ

Վարսակի կաթը, մասնագետի կարծիքով, նույնպես կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի մակարդակը, քանի որ այն հարուստ է բետա-գլյուկաններով, որոնք նպաստում են դրա քայքայմանը: Սննդաբանը, սակայն, խորհուրդ է տալիս ընտրել ըմպելիքի միայն այն ապրանքանիշները, որոնք շաքար չեն պարունակում:

news.am