8 հայտնի մարդիկ, որոնք ապշեցնում են մեզ իրենց անսպասելի տաղանդներով
Դիտումներ՝ *
13:07 2022-08-01

1. Ջինա Դեյվիս

«Թելմա և Լուիզա» ֆիլմի աստղ Ջինա Դեյվիսը զբաղվել է նետաձգությամբ և նույնիսկ պատրաստվել է մասնակցել Օլիմիական խաղերին, որոնք անցկացվել են Սիդնեյում, 2000 թվականին:

2. Անջելինա Ջոլի

Դերասանուհին փոքր հասակից անտարբեր չի եղել սառը զենքի նկատմամբ և 12 տարեկանից սկսել է դաշույններ հավաքել: Իսկ «Լարա Քրոֆթի» նկարահանումներից հետո յուրացրել է դաշույնի նետման արվեստը, որով զբաղվում է մինչ օրս:

3. Փիրս Բրոսնան

Մինչև դերասանական կարիերայի սկիզբն ապագա Ջեյմս Բոնդը եղել է կրկեսի արհեստավարժ դերասան: Փիրս Բրոսնանը ջերմությամբ է հիշում այն տարիները, երբ ինքը զբաղվել է կրկեսով:

4. Ջասթին Բիբեր

Կանադացի երգիչը կարողանում է շատ արագ հավաքել Ռուբիկի կուբիկը և հաճույքով դա անում է հանդիսականների ներկայությամբ:

5. Քիրա Նայթլի

Քիրա Նայթլին իր յուրահատուկ տաղանդը բացահայտել է Գրեհեմ Նորթոնի շոուի ժամանակ: Պարզվում է՝ դերասանուհին կարողանում է նվագել՝ տկտկացնելով իր ատամներին:

6. Մայք Թայսոն

Բռնցքամարտիկը հավատարիմ է աղավնիներին մանուկ հասակից: Հիմա բռնցքամարտի լեգենդը պահում է ավելի քան հազար աղավնի և ամսական նրանց մասին հոգ տանելու համար ծախսում է 400 հազար դոլար:

7. Մարգո Ռոբի

Մարգո Ռոբին ոչ միայն հիասքանչ դերասանուհի է, այլ նաև աստղային տատու-արտիստ: Նա տատու է արել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում իր հետ նկարահանված դերասաններին՝ խփելով նրանց մարմնին «ջոկատ» բառը:

8. Քրիսթոֆեր Ուոքեր

Եվս մեկ դերասան, ով կարիերան սկսել է կրկեսում: երբ Ուոքերը 16 տարեկան էր, նա աշխատում էր կրկեսում՝ որպես առյուծների վարժեցնողի օգնական:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am