Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ և ամենաթանկ ժամացույցը
Դիտումներ՝ *
15:33 2022-03-25

Octo Finissimo Ultra-ն աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցն է՝ ընդամենը 1,8 մմ հաստությամբ: Շքեղ սարքի կորպուսը պատրաստված է ավազապատ տիտանից, իսկ պատյանը՝ վոլֆրամի կարբիդից։

Զարմանալի չէ, որ այն բարձր գին ունի և գնորդին կարժենա հսկայական կարողություն՝ 332 695 ֆունտ ստերլինգ ($440 000):

Հայտնի լինելով իր շքեղ զարդերով ու աքսեսուարներով՝ Bulgari-ն այժմ համաշխարհային ռեկորդներ է սահմանել իր նորագույն սարքով:

Բրենդը երեք տարի է ծախսել ժամացույցի ստեղծման համար, որը ներկայացվել է ճիշտ ժամանակին՝ Octo գծի 10-ամյակին:

Այն 0,007 դյույմով (0,2 մմ) գերազանցել է բարակության նախորդ ռեկորդակրին՝ Piaget Altiplano Ultimate Concept-ին:

Watchonista-ի հետ զրույցում Bulgari-ի ժամացույցների բաժնի գործադիր տնօրեն Անտուան Փինն ասել է.

«Կարո՞ղ ենք անել դա․ չհասցրինք այս հարցը տալ երեք տարի առաջ, երբ մեր թիմերը պատասխանեցին այլ հարցով՝ ինչպե՞ս ենք պատրաստվում դա անել: Դժվարություն հաղթահարելու այս ունակությունն ապրանքանիշի ԴՆԹ-ում է: Ինչ վերաբերում է «ուլտրա» բառին, ապա այն արտահայտում է շրջանակներից դուրս գալու, ծայրահեղությունների հետ խաղալու ցանկություն, գաղափար, որը մենք սիրում ենք ընկերությունում»:

«Յուրահատուկ QR կոդն առաջարկում է միացում NFT-ին և մետավերսիային՝ միացնելով մեխանիկական աշխարհը թվային հարթակի հետ»,- հայտնել են Bulgari-ում:

Ըստ Watchonist-ի՝ Bulgari-ն ընդհանուր առմամբ ութ արտոնագրային հայտ է ներկայացրել ժամացույցի դիզայնի համար: