Մոտ 40 տարի անց գտել են Windows-ի գաղտնիքը
Դիտումներ՝ *
15:29 2022-03-22

Համացանցային օգտատեր Լուկաս Բրուքսը գտել է Windows 1.0 օպերացիոն համակարգի մշակողների գաղտնիքը։ Այդ մասին հայտնում է էնտուզիաստի Twitter-յան էջը։

Բրուքսի խոսքով՝ իրեն հաջողվել է հայտնաբերել Windows-ի ստեղծողների գաղտնի հաղորդագրությունը ծրագրի թողարկումից գրեթե 40 տարի անց։ Նման գաղտնիքները սովորաբար «Զատկի ձվեր» անունն են ստանում։ Հաղորդագրությունը ներառում է ծրագրի մշակողների ցուցակը, սմայլիկ և «Շնորհավորում ենք» գրությունը:

Էնտուզիաստը նշել է, որ պատահաբար է գտել Microsoft-ի թիմի գաղտնի հաղորդագրությունը․ «Զատկի ձվի» կոդը հայտնվել է պատկերացանցային գրաֆիկայի տեսքով։ Մասնագետը պարզաբանել է, որ Windows 1.0-ի թողարկումից անմիջապես հետո օգտատերերը դժվար թե կարողանային բացահայտել գաղտնիքը, քանի որ 1985 թվականին այդ փաստաթուղթը բացելու տեխնիկական միջոցներ չեն եղել։

Հեղինակը նկատել է, որ ծրագրեր մշակողների ցանկում նշվում է Valve-ի ղեկավար Գեյբ Նյուելի անունը։ Դա բացատրվում է նրանով, որ այդ ժամանակ Նյուելն աշխատում էր Microsoft-ի հետ և օգնում ընկերությանը մշակել Windows-ի առաջին երեք տարբերակները: Իր հայտնագործության շնորհիվ Լուկաս Բրուքսը հերքում է այն թեզը, որ առաջին «Զատկի ձվերը» Microsoft-ի ծրագրերում հայտնվել են Windows 3.0-ում։

Microsoft Windows 1.0-ը գրաֆիկական ինտերֆեյս է, որը Microsoft կորպորացիան մշակել է MS-DOS-ի համար: Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 1985 թվականին։

2021 թվականի մարտին Albacore նիքով հաքերը Windows-ում գտավ մի գաղտնիք, որն անտեսվել էր ավելի քան 25 տարի։ Microsoft-ի մշակողների թիմի ցանկը հայտնաբերվել է հաճախորդի Internet Mail էլփոստում: