10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից
Դիտումներ՝ *
19:15 2021-11-02

1. Դոնալդ Թրամփ

«Եղեք աութսայդեր»

Որպես ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ուսանողների հետ իր առաջին հանդիպմանը խորհուրդ տվեց չհամակերպվել գործերի ընթացքի հետ: Թրամփը ուսանողներին ասաց, որ չպետք է վախենալ աութսայդեր լինելուց, քանի որ հենց աութսայդերներն են, որ կարող են փոխել աշխարհը:

«Հիշեք, որ ոչինչ հեշտ չի տրվում: Այն մարդը, ով հավատարիմ է իր սկզբունքներին, քննադատվում է ուրիշների կողմից, քանի որ վերջիններս չեն կարողանում անել այդպես: Որքան շատ են հնացած համակարգերը ասում, որ դուք սխալ եք, այնքան համառ պետք է աշխատեք ձեր նպատակներին հասնելու համար»:

2. Մարկ Ցուկերբերգ

«Պարզապես կյանքի նպատակը գտնելը բավական չէ»

Facebook-ի հիմնադիրը նշում է, որ այսօր շատ երիտասարդներ փորձում են միայն գտնել կյանքի նպատակը, սակայն դա ճիշտ մոտեցում չէ: Ըստ Ցուկերբերգի՝ պետք է ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կլինեն նպատակասլաց և կհասկանան՝ ինչ ասել է նպատակ:

«Նպատակը գիտակցումն է այն բանի, որ դուք ինչ-որ մեծ բանի մի մասն եք, պետք եք այս աշխարհին և լավագույնը դեռ առջևում է»:

Ցուկերբերգը տալիս է մի քանի խորհուրդներ՝

• Մի վախեցեք անել ինչ-որ հսկայական բան: Մեր ներկան մեր ապագայի հիմքն է:

• Ուրիշներին օգնելու համար մի խնայեք գումար և ժամանակ: Յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն իր նպատակի հետևից գնալու համար: Եթե բոլորը կարողանան իրականացնել իրենց մեծ նպատակները, այս աշխարհը կդառնա ավելի լավը:

• Ամրացրեք հասարակությունը: Մենք ի վիճակի ենք դառնալ այն հասարակությունը, որը կհաղթահարի աղքատությունն ու հիվանդությունները:

3. Ռիչարդ Բրենսոն

«Երբեք մի ափսոսացեք անցյալի համար: Շարժվեք միայն առաջ»

«Ինձ բարկացնում է, որ մարդիկ անընդհատ խոսում են անցյալի սխալների մասին՝ ապագայի պլաններ կառուցելու փոխարեն,- ասում է Virgin Group-ի հիմնադիրը,- սխալը ոչ թե անհաջողություն է, այլ նոր փորձառություն»:

4. Շերիլ Սենդբերգ

«Նպատակին տանող ճանապարհը ուղիղ չէ» 

Facebook-ի տնօրեններից մեկը կարծում է, որ նպատակին հասնելը ավելի հեշտ է, եթե ունեք մոտակա 2 տարիների համար նախագիծ: 2 տարին ամենահարմար ժամանակն է, քանի որ ավելի կարճ պլանը լուրջ չէ, ավելի երկարը՝ ձանձրալի և անկանխատեսելի:

«Հարցրեք ձեզ, թե ինչը կդարձնի ձեզ ավելի լավը և ինչից եք դուք վախենում: Գանցեք այդ ճանապարհով»:

5. Ուորեն Բեֆեթ

«Եղեք համեստ և հավասարակշռված»  

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ասում է, որ կոնֆլիկտների ժամանակ ինչ-որ բան անելուց առաջ պետք է սպասել մինչև վաղը: Այդ ժամանակ պարզ կլինի, թե դա հիմնավոր բարկություն էր, թե ժամանակավոր պոռթկում:

6. Բիլ Գեյթս

«Մի բարդացրեք»

«Նայեք օրացույցին: Այնտեղ ամեն ինչ շատ պարզ է: Այսպես պետք է անել նաև բիզնեսում՝ պետք է պարզապես հիշել մի քանի կարևոր թիվ և փաստ: Ամեն ինչ պարզեցնելու կարողությունը հանճարեղության մի տեսակ է»:

7. Իվանկա Թրամփ

«Քիչ մտածեք, շատ արեք»  

Իվանկան կարծում է, որ պետք է շատ աշխատել սիրելի գործով զբավելու համար:

«Սովորական ինքնավերլուծությունը չի երաշխավորում, որ դուք կգտնեք ձեր ամբողջ կյանքի աշխատանքը: Դուք պետք է տեսականը դարձնեք գործնական և շատ փորձ կուտակեք: Եթե ինչ-որ բան ոգեշնչում է ձեզ, ապա շարունակեք անել դա»:

8. Էնթոնի Ռոբինս

«Կիրառեք նոր հմտություններ»  

9. Մայա Էնջելոու

«Գնացեք ձեր ճանապարհով»  

«Եթե կյանքը հրում է ձեզ դեպի մի ճանապարհ, որը ձեր սրտով չէ, ապա ուղղակի շրջանցեք այդ ճանապարհը: Ես անում եմ այդպես արդեն 65 տարի»,- ասում է հայտնի գրողը:

10. Սթիվ Ջոբս

«Չի կարելի ուղղակի գնալ երազանքի հետևից» 

«Մենք գրում ենք պատմություն: Այդ իսկ պատճառով պետք է ունենանք մեր ներդրումը: Տասնամյակներ հետո ձեզ կհիշեն որպես մի մարդու, ով ոչ միայն գնաց իր երազանքի հետևից, այլ օգնեց մյուսներին ևս»:

Սիրարփի Աղաբաբյան

168․am