Ինչ անել, երբ հոգին և մարմինը գարուն են ուզում, բայց դրսում «ձմեռ» է
Դիտումներ՝ *
12:23 2022-03-24

Սթրեսն անխուսափելի է, երբ մարտին ձյուն է տեղում: Բոլոր պլանները, որոնք կապված էին գարնան առաջին ամսվա և տաք եղանակի հետ, հետաձգվում են անորոշ ժամանակով: Արդյունավետ չէ նստել և պարզապես սպասել ամենազոր մայր բնության փոփոխություններին: Առաջարկում ենք գարուն ստեղծել սեփական միջոցներով: Ինչպես դա անել՝ կօգնեն ստորև ներկայացված խորհուրդները:

1. Ծաղիկներ՝ ամեն անկյունում

Թերևս գարնան գլխավոր խորհրդանիշը ծաղիկներն են: Ձեր տունը լցրեք ծաղիկներով: Ննջարանում նախապատվությունը տվեք սանսևիերիային, որը կօգնի բարելավել քնի որակը: Ձնծաղիկներն ու կակաչները հրաշալի կնայվեն խոհանցում և ճաշասենյակում:

2. Տաք լոգանք

Ծաղիկների բույրով եթերային յուղերը և տաք լոգանքը կօգնեն ազատվել սթրեսից աշխատանքից հետո: Ջուրը կօգնի մարմնին լիցքաթափվել և ազատվել սթրեսից, պատրաստվել հաջորդ օրվա իրադարձություններից:

3. Թեմատիկ երաժշտություն

Ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան երգացանկերում կգտնեք գարնան մասին երգեր, որոնք նոստալգիկ հիշողություններ կառաջացնեն գարնան և տաք օրերի մասին:

4. Հին ֆոտոալբոմներ

Գնալով մարդիկ ավելի քիչ են տպում իրենց լուսանկարները՝ նախապատվությունը տալով օնլայն արխիվներին: Այնուամենայնիվ, մանկության լուսանկարների ալբոմներ, վստահաբար, կան յուրաքանչյուրիս տանը: Դիտեք հին լուսանկարները, որոնցում պատկերված եք Դուք և Ձեր սիրելիները գարնան տաք օրերին:

5. Գարնան թեմատիկայով երեկույթներ

Ընկերների հետ գարնանային օրերը միշտ ավելի հետաքրքիր են անցնում: Ուստի պետք չէ սպասել գարնան՝ իր իշխանությանը լիարժեք անցնելուն: Կազմակերպեք գարնանային թեմատիկայով երեկո. դիտեք գարնան մասին ֆիլմ, ըմպեք կոկտեյլներ և կազմեք պլաններ՝ ինչ անել, երբ «ձմեռը» հեռանա:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան

168.am