Աշխարհի ամենաերկար մեքենան ավելի երկար դարձավ: 100 ոտնաչափ սուպեր Լիմուզինը վերանորոգվելուց հետո գերազանցեց 1986 թվականի՝ Գինեսի սեփական ռեկորդը: Մեքենան ունի ջակուզի, մինի-գոլֆի դաշտ, ուղղաթիռի հարթակ, հեռուստացույցներ, սառնարաններ և նույնիսկ լողավազան՝ ջրացատկի տախտակով։
Մեքենաներիի մասնագետ Ջեյ Օրբերգն առաջին անգամ հավաքել է այն 1986 թվականին՝ Կալիֆոռնիայի Բրբենքում․ այն ժամանակ ուներ 60 ֆուտ (18,28 մետր) երկարություն: Ավելի ուշ նա ընդլայնեց մեքենան, և այն վերականգնվեց՝ գերազանցելով իր իսկ սահմանած Գինեսի ռեկորդը:
Ունենալով հսկայական՝ 100 ֆուտ և 1,5 դյույմ (30,54 մետր) երկարություն, «Ամերիկյան երազանք» սուպեր լիմուզինն աշխարհի ամենաերկար մեքենան է, որը կառուցվել է 35 տարի առաջ:
Այն ունի թագավորին արժանի հատկություններ, այդ թվում՝ ջակուզի, մինի-գոլֆի դաշտ, ուղղաթիռի հարթակ և նույնիսկ լողավազան՝ ջրացատկի տախտակով:
Դա էլ բավական չէ, լիմուզինը կարելի է վարել երկու ծայրից, կարող է տեղավորել ավելի քան 75 մարդ, ունի 26 անիվ։ Պատկերացնելու համար դրա հսկայական չափերն, ասենք, որ մեքենաների մեծ մասն ունի 12-ից 16 ոտնաչափ (3,6-ից 4,2 մետր) երկարություն:
«Ամերիկյան երազանքն» ի սկզբանե ուներ 60 ֆուտ (18,28 մետր) երկարություն, ընթանում էր 26 ակի վրա և ուներ մի զույգ V8 շարժիչ առջևից և հետևից: Վերևում պատկերված է «Ամերիկյան երազանք» սուպեր Լիմուզինի ուղղաթիռը:
Ավելի ուշ Օրբերգը մեծացրել է լիմուզինը մինչև 100 ոտնաչափ (30,5 մետր), իսկ մինչ այդ այն տարիներ շարունակ լքված էր Նյու Ջերսիում գտնվող պահեստներից մեկի հետնամասում և քայքայվում էր:
Ի վերջո մեքենան ցուցակագրվեց eBay-ում, որտեղ երկու ձեռքից ձեռք անցավ, բայց հետո այն գնեց ներկա սեփականատեր Մայքլ Դեզերը՝ առայժմ կողմից չբացահայտված գումարով: Այնուհետև նա ժամանակավոր վարձեց մեքենայի տիրոջը՝ Մայքլ Մենինգին, որպեսզի օգնի վերականգնել այն, և այս տարվա մարտի 1-ին լիմուզինը պաշտոնապես ճանաչվեց որպես Գինեսի իր ռեկորդը գերազանցող մեքենա:
Վերականգնումն արժեցավ ավելի քան 250 000 ԱՄՆ դոլար (190,725 ֆունտ ստերլինգ) և տևեց երեք տարի:
«Մենք ստիպված էինք գնել որոշ մասեր, քանի որ դրանք մաշվել էին։ Շատ դժվար էր Oldsmobile Vista Cruiser տանիք ճարելը, բայց ես պատահաբար գտա մեկին, որը 30 տարի պահել էր նման տանիք և պատրաստ էր բաժանվել դրանից»,- ասել է Մենինգը:
«Ամերիկյան երազանքն» առաջինը հայտնի դարձավ 1986 թվականին, երբ Գինեսի ռեկորդների գրքում առաջին անգամ ճանաչվեց որպես աշխարհի ամենաերկար մեքենա:
Լինելով ամենաեզակի մեքենաներից մեկը՝ երկար ձգվող լիմուզինը հաճախ վարձակալվել է կինոյի համար և նկարահանվել տարբեր ֆիլմերում:
vnews.am