10 անհայտ պատմություններ, որոնք մնացել են հայտնի ֆիլմերի կադրից այն կողմ
Դիտումներ՝ *
12:21 2022-07-21

1. «Գալակտիկայի պահապանները»

Քրիս Պրատը թաքուն նկարահանման հրապարակից տանում է աստղային լորդի կոստյումը, որպեսզի դրանով այցելի հիվանդանոցներում գտնվող երեխաներին և ուրախացնի նրանց:

2. «Գնորդների դալասյան ակումբը»

Ֆիլմի բյուջեն այնքան փոքր էր, որ գրիմի համար նախատեսված էր ընդամենը 250 դոլար: Դիմահարդարները ստիպված էին աշխատել այդպիսի պայմաններում, և ֆիլմը ստացավ «Օսկար»

«Լավագույն գրիմ և սանրվածք» անվանակարգում:

3. «Ամեն ինչի տեսություն»

Էդդի Ռեդմեյնի դերի մասին ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Մարշին գրած իր նամակում Սթիվեն Հոքինգը գրել է, որ ինչ-որ պահերի նրան թվացել է, որ ինքը դիտում է իր տեսագրությունները:

4. «Արմագեդոն»

ՆԱՍԱ-ում նորեկների ուսուցման ծրագրի ժամանակ ցուցադրում են այս ֆիլմը, որպեսզի նրանք որքան հնարավոր է շատ սխալներ գտնեն: Ռեկորդը դեռ 68 սխալն է:

5. «Ջանգոն ազատված»

Երբ Լեոնարդո ԴիԿապրիոն ֆիլմի տեսարաններից մեկում հարվածում է սեղանին, պատահաբար ջարդում է բաժակը և վնասում է ձեռքի ափը: Սակայն դերասանն արհամարհում է ուժեղ հոսող արյունը և մնում է կերպարի մեջ, մինչև տեսարանի ավարտը: ԴիԿապրիոն արժանանում է հոտնկայս ծափահարությունների, և այդ տեսարանը տեղ է գտնում ֆիլմում:

6. «Ֆորեսթ Գամփ»

Այս ֆիլմի համար Թոմ Հենքսին հոնորար չեն վճարել: Դրա տեղը նա ֆիլմի վաճառքից տոկոսներ է ստացել, որը կազմել է 40 մլն դոլար:

7. «Տիտանիկ»

Երբ Քեյթ Ուինսլեթը իմացել է սցենարից, որ ստիպված է լինելու մերկանալ Լենարդո ԴիԿապրիոյի առջև, ապա որոշել է հաղթահարել անհարմարության զգացողությունը հնարքով: Երբ դերասանները ծանոթացել են, նա միանգամից բացել է անձրևանոցը, որի տակ ոչինչ չի եղել:

8. «Շինդլերի ցուցակը»

Այդ ժամանակների 20 հազար հագուստ հավաքելու համար հագուստների նկարիչը լեհական թերթերում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ ստուդիան ձեռք կբերի ռազմական հագուստ:

Քանի որ Լեհաստանում 90-ականների տնտեսական վիճակը շատ ծանր էր, տեղացիներն ուրախությամբ վաճառեցին այն հագուստները, որոնք կրել էին 1930-40թթ.:

9. «Ջոն Ուիք»-2

Կիանու Ռիվզն անձամբ կատարել է հնարքների 95 տոկոսը: Դերին պատրաստվելու համար դերասանը 3 ամիս մարզվել է և ուսումնասիրել է ձյուդո, բրազիլական ջիու-ջիցու, սովորել է կրակել և էքստրեմալ մեքենա վարել:

10. «Սիրունիկը»

Ֆիլմի այն տեսարանում, որտեղ Ռիչարդ Գիրը հանկարծակի փակում է վզնոցի տուփը և վախեցնում է Ջուլիա Ռոբերթսին, իմպրովիզացիա է, և դերասանուհու ռեակցիան բնական է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am

Ամենաընթերցված