Բացահայտվել են Samsung-ի գաղտնի և գերդիմացկուն սմարթֆոնի մասին առաջին տվյալները
Դիտումներ՝ *
14:15 2022-03-18

Samsung-ը սովորաբար թողարկում է առնվազն մեկ ամուր սմարթֆոն և պլանշետ ամեն տարի: Ցանցում նոր նման սարքի մասին արտահոսքեր են հայտնվել։

Ընկերությունը կարող է այս տարի թողարկել Galaxy XCover Pro 2-ը, որը կփոխարինի 2020 թվականին ներկայացված Galaxy XCover Pro-ին։ Նորույթը նկատել են Geekbench տվյալների բազայում, որտեղ գաջեթը դեռ գտնվում է SM-G736B համարի տակ։ Այդ մասին գրում է SamMobile-ը։

Սարքն աշխատում է Android 12-ով (հնարավոր է՝ One UI 4.1-ով) և ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ավելի հետաքրքիր է, որ այն օգտագործում է Qualcomm Snapdragon 778G ութամիջուկ չիպսեթ, որը կարելի է գտնել նաև Galaxy A52s 5G-ում և Galaxy A73-ում:

Snapdragon 778G-ը հզոր չիպսեթ է, որն ապահովում է խաղային հիանալի կատարում: Իր արագ Cortex-A78 միջուկներով, Adreno 642L GPU-ով, էկրանների թարմացման բարձր արագությամբ աջակցությամբ և 5G կապով այս չիպսեթը կատարյալ է խաղերի և ամենօրյա աշխատանքի համար: Այն արտադրվում է 6 նմ պրոցեսի միջոցով:

Samsung-ը կարող է սմարթֆոնը համալրել Super AMOLED էկրանով, բարելավված տեսախցիկով, IP68 փոշու և ջրի դիմացկունությամբ, 4000 մԱ/ժ և ավելի հզորությամբ մարտկոցով և ականջակալների ստանդարտ խցիկով։

Սիրարփի Աղաբաբյան

168.am