Աշխարհի 20 երկրների գլխավոր ազգային ուտեստները
Դիտումներ՝ *
15:28 2021-11-02

Յուրաքանչյուր երկիր ունի իր խոհարարական ավանդույթները: Որպես կանոն՝ տարածաշրջանային ուտեստները հիմնվում են տեղական բաղադրիչների և համեմունքների վրա, իսկ դրանց պատրաստման բաղադրատոմսերը պահպանվում են և փոխանցվում են սերնդեսերունդ: Այդ ուտեստներից շատերը հանդիսանում են ազգային հպարտության առարկա: Այս 20 ազգային ուտեստները համարվում են իրենց երկրների խոհարարական խորհրդանիշները և դրանք անպայման արժե փորձել, եթե երբևէ հայտնվեք դրանց հայրենիքում:

1. Կոռնիշ պաստի, Մեծ Բրիտանիա


Ուտեստը տիպիկ է Անգիայի հարավարևմտյան շրջանների համար, բայց այն տարածված է նաև ամբողջ երկրում:
Կոռնիշ պաստին միջուկով օվալ պիրոգ է, իսկ որպես միջուկ կարող է օգտագործվել տարբեր տեսակի մսեր կամ բանջարեղեն:

2. Բադը՝ պեկինյան ձևով, Չինաստան

Չինաստանի խոհանոցի այցեքարտը հանդիսանում է բադը: Այն պատում են մեղրով և տապակում ջեռոցի մեջ:

3. Հավի ճուտը՝ թոնիրում, Հնդկաստան

Թռչնի մսից պատրաստված այս կծու ուտեստի հայրենիքը հանդիսանում է հնդկական Պենջափ նահանգը:
Պատրաստելուց առաջ հավի ճուտը մարինացնում են տարբեր համեմունքներով և յոգուրտով, որից հետո պատրաստում են թոնրում:

4. Սուշի, Ճապոնիա

Պատկերացնել ճապոնական խոհանոցը՝ առանց Սուշիի, հնարավոր չէ: Այս ուտեստը բաղկացած է բրնձից և մսից, բանջարեղեններից կամ ձկից պատրաստված միջուկից:

5. Ֆալաֆել, Իսրայել

Չնայած այս ուտեստի պատմությունը սկսվում է Եգիպտոսում, սակայն հենց Իսրայելում է այն դարձել երկրի խոհարարական խորհրդանիշը:

Ֆալաֆելը սիսեռով պատրաստված գնդիկներ են՝ տապակված յուղի մեջ:

6. Հագիս, Շոտլանդիա

Շոտլանդիայի ազգային ուտեստը հորինել են աղքատները պոետ Ռոբերտ Բերնսի ժամանակշարջանում՝ որոշելով օգտագործել ոչխարի ներքին օրգանները:

Կենդանու սիրտը, լյարդը և թոքերը խառնում են սոխի, ճարպի, համեմունքների հետ, լցոնում են այն ոչխարի ստամոքսի մեջ և եփում են:

7. Պաելիա, Իսպանիա

Իսպանական ազգային ուտեստի հիմնական բաղադրիչներն են բրինձը, ձիթայուղը և քրքումը: Պաելիայի մեջ երբեմն ավելացնում են ծովամթերք, բանջարեղեն, հավի միս: Այս ուտեստը հանդիսանում է Վալենսիայի խորհրդանիշը:

8. Կիմչի, Կորեա

Կորեական խոհանոցի ուտեստ, որն իրենցի ներկայացնում է կծու համեմունքներով համեմված թթու դրած բանջարեղեններ՝ առաջին հերթին չինական կաղամբ:

Ընդհանուր առմամբ, այն համեմվում է կարմիր պղպեղով, սոխով, սխտորով և կոճապղպեղով:

9. Moules frites, Բելգիա

Ձուկը և ծովամթերքը համարվում են բելգիական խոհանոցի առանցքային բաղադրիչները: Հենց այս մթերքների օգտագործմամբ էլ պատրաստում են Moules frites:

10. Պուտին, Կանադա

Այս ուտեստը սկսել են պատրաստել 1950 թվականից և այն իր պարզության շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերել:

Պուտինի մեջ մտնում են կարտոֆիլ ֆրի, որի վրա ցանում են աղի պանիր և քաղցր սոուս:

11. Կարիվուրստ, Գերմանիա

Գերմանական հայտնի արագ սննդի արտադրանք՝ տապակած սարդելկա կետչուպի կամ տոմատի մածուկի ու քարրիի փոշու հիման վրա ստեղծված հատուկ սոուսով:

12. Էմպանադա, Չիլի

Այս կարկանդակը տարբեր միջուկներով տարածված է Պիրենեյան թերակղզում և լատինական Ամերիկայում: Իսկ Չիլիում այն համարվում է ազգային: Դասականը պատրաստվում է տավարի մսից, սոխից և ձիթապտղից պատրաստված միջուկով:

13. Վիեննական Շնիցել, Ավստրիա

Այն շատ հայտնի է նաև Ավստրիայի սահմաններից դուրս: Շնիցելը պատրաստվում է հորթի մսով, որը թաթախում են ալյուրի, ձվի, չորահացի մեջ և տապակում մեծ քանակության յուղի մեջ:

14. Մոլե Պոբլանո, Մեքսիկա

Մեքսիկայի գլխավոր խոհարարական ձեռքբերումը հանդիսանում է կակաոյից պատրաստված թանձր սոուսը: Դրանում տեղացիները շոգեխաշում են հնդկահավը կամ հավը:

15. Պելմեններ, Ռուսաստան

Առաջին ասոցիացիաներից մեկը ռուսական խոհանոցի մասին խոսելիս, իհարկե, պելմեններն են:
Պելմենները անեկ խմորից և աղացած մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր է:

16. Կոշարի, Եգիպտոս

Եգիպտական ազգային ուտեստ, որը պատրաստում են բրնձով, մակարոնեղենով և ոսպով, որոնք խառնում, իսկ հետո համեմում են լոլիկաքացախային սոուսով:

17. Մսով պիրոգ, Ավստրալիա, Նոր Զելանդիա

Մսով, սոխով, սնկով և պանրով խճողված պիրոգը համարվում է միանգամից երկու երկրի՝ Ավտրալիայի և Նոր Զելանդիայի ազգային ուտեստ:

Համաձայն վիճակագրության՝ միջինում յուրաքանչյուր ավստրիացի տարեկան ուտում է 12 այսպիսի պիրոգ:

18. Ստեգտ ֆլեսկ, Դանիա

Տապակած խոզի միսը՝ կարտոֆիլով և մաղադանոսի սոուսով, 2014թ. ճանաչվել է Դանիայի ազգային ուտեստ:

19. Ֆեյժոադա, Բրազիլիա

Մի տարբերակի համաձայն՝ Ֆեյժոադան 300 տարի առաջ ստեղծել են ստրուկները, որոնց Աֆրիկայից բերել են Բրազիլիա:

Հետագայում այն դարձավ ազգային խորհրդանիշ: Այն պատրաստվում է լոբուց, մսի տարբեր տեսակներից, համեմունքներից և մանիկոա ալյուրից:

20. Ֆորիկոլ, Նորվեգիա

Նորվեգական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը: Ուտեստի ավանդական բաղադրիչներն են գառան միսը, խոշոր կաղամբը, հատիկ պղպեղը և ալյուրը: Եփվում է մի քանի ժամ: Մատուցվում է կարտոֆիլով:

Անի Գաբուզյան

168. am