6 գիրք, որոնք կօգնեն ձեզ դժվար ժամանակներում
Դիտումներ՝ *
19:40 2022-03-16

Ընթերցանությունը մեդիտացիայի ամենագործուն ձևերից է, առավել ևս՝ դժվար ժամանակներում: Եթե իրական աշխարհում դուք բավարար աջակցություն չունեք, դիմեք վեպերին, հատկապես այս հավաքածուից․ նրանք միշտ կօգնեն:

1. Էրին Գրուել. «Ազատության գրողները»


Ամերիկացի գրականության ուսուցչուհի Էրին Գրուելի հուշերը. 1994թ.-ին Էրինը աշխատանք է ստանում դպրոցում, որտեղ նրան բաժին է ընկնում անապահով ընտանիքների դժվար սովորող դեռահասների դասարանը: Վարչակազմը և մյուս ուսուցիչները վաղուց են հրաժարվել այս երեխաներից, քանի որ «նրանք, միևնույնն է, ապագա չունեն», բայց նրանց երիտասարդ ուսուցչուհի տիկին Գրուելն այդպես չի կարծում։ Նա վերադասավորում է ուսումնական ծրագիրը, սեփական միջոցներով գնում դասագրքեր և գրենական պիտույքներ և խնդում, որ աշակերտներն իրենց զգացողությունները գրանցեն անձնական օրագրերում: Այս գիրքն Էրինի և նրա սաների օրագրային գրառումների հավաքածուն է, որոնք իրենց օրինակով ապացուցում են, որ յուրաքանչյուր մարդու կյանքը միայն իր ձեռքերում է, և ամեն ոք կարող է պայքարել համակարգի դեմ, եթե ունի ցանկություն և մոտիվացիա:

2007 թվականին թողարկվել է վեպի էկրանացումը՝ Հիլարի Սուոնկի և Պատրիկ Դեմփսիի մասնակցությամբ։

2. Ռաքել Պալացիո․ «Հրաշք»

«Նյու Յորք Թայմսի» տարբերակով՝ վեպ-բեսթսելեր։ Երիտասարդ Ավգուստ Փուլմանն ապրում է ցանկացած հինգերորդ դասարանցու սովորական կյանքով. սիրում է համակարգչով խաղալ, գիտաֆանտաստիկա կարդալ, փորձում է լեզու գտնել իր դեռահաս ավագ քրոջ հետ: Սակայն կա մի բան, որը նրան տարբերում է իր հասակակիցներից՝ գենետիկ շեղում, որի պատճառով Ավգուստը դեմք չունի։ Այժմ, երկար տնային ուսուցումից հետո, տղան պետք է հաճախի սովորական դպրոց։

Վեպն այն մասին չէ, թե ինչքան «դժվար է ապրել, երբ բոլորի նման չես», այլ այն մասին, թե ինչպես կարող են պարզ բաները՝ ինչպիսիք են բարությունը, ընկերությունը, սերն ու ազնվությունը, փոխում աշխարհը և ստեղծում այդ նույն հրաշքը:

Վեպը նաև էկրանացվել է 2017 թվականին՝ Ջուլիա Ռոբերթսի, Օուեն Ուիլսոնի և Ջեյքոբ Թրեմբլեյի մասնակցությամբ։

3. Ջոնաթան Սաֆրան Ֆոեր․ «Չափազանց բարձր և հնարավորինս մոտ»


Պատմությունը ներկայացվում է իննամյա տղայի՝ Օսկար Շելի անունից, որի հայրը մահացել է սեպտեմբերի 11-ին՝ Երկվորյակ աշտարակների փլուզման ժամանակ։ Հոր մառանում Օսկարը գտնում է «Բլեք» գրությամբ ծրար, ինչպես նաև՝ բանալի։ Այդ հանելուկը լուծելու համար տղան փորձում է կապ հաստատել Նյու Յորքում Բլեք ազգանվամբ յուրաքանչյուր մարդու հետ։ Սա տեքստ է համերաշխության, ուրիշներին ձեռք մեկնելու կարևորության և այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կարևոր դեր խաղալ անծանոթի կյանքում, եթե համաձայնի օգնել, թեկուզև միայն խոսքով:

2012-ին ֆիլմի վերածված պատմությունն արժանացավ կինոքննադատների հակասական արձագանքներին, բայց արժանացավ «Օսկարի» երկու անվանակարգերի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմի»։

4. Մարկ Հադոն․ «Շան հանելուկային գիշերային սպանությունը»


Մարկ Հադդոնի կարճ վեպը գրված է 15-ամյա Քրիստոֆեր Բունի՝ սավանտի համախտանիշով (աուտիզմ) տղայի անունից: Քրիստոֆերն այգում գտնում է հարևանի շան դիակը, սկսում է իր սեփական հետաքննությունը և օրագիր պահում, որտեղ գրում է իր մտքերը (գրքի թողարկումից հետո շատերը համաձայնեցին, որ վեպը ճշգրիտ նկարագրում է աուտիզմով տառապող մարդու մտածելակերպը)։ Փորձելով հասնել ճշմարտության՝ Քրիստոֆերը իմանում է շատ ավելին, քան պետք է իր ընտանիքի, շրջապատի մարդկանց և ինքն իր մասին:

Գիրքն այն մասին, թե ինչպես կարող է մի իրադարձությունն առաջացնել շղթայական ռեակցիա՝ գլխիվայր շուռ տալով «փոքր մարդու» կյանքը:

5. Հարփեր Լի․ «Սպանել ծաղրող թռչնին»


20-րդ դարի ամերիկյան գրականության կլասիկա՝ վեպ, որն ազդել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ավելի քան մեկ սերնդի վրա: Վեցամյա Ժան Լուիզ Ֆինչի անխռով մանկությունը ստվերվում է դաժան անարդարությամբ՝ սևամորթ Թոմ Ռոբինսոնի դատավարությամբ, որը մեղադրվում է երիտասարդ սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ: Ջինը տեսնում է, որ մեծահասակների աշխարհում ամեն ինչ այնքան էլ չի ստացվում այնպես, ինչպես պետք է, և հաճախ ոչ ոք չի կարողանում դիմակայել դրան (կամ պարզապես չի ցանկանում):

Այս պատմությունը չհանձնվելու մասին է, նույնիսկ այն դեպքում, երբ «ամբողջ աշխարհը դեմ է քեզ», և գործն անդառնալի է թվում։ Ճշմարտության համար պետք է պայքարել մինչև վերջ, եթե դրա համար բավարար ուժ ու վճռականություն ունես։

6. Ֆենի Ֆլեգ, «Տապակած կանաչ լոլիկները «Կանգառ» սրճարանում»


Ամերիկացի գրող Ֆենի Ֆլեգի հայտնի վեպն Ալաբամա նահանգի հասարակ մարդկանց կյանքի մասին է։ Տնային տնտեսուհի Էվելին Քոուչը ծերանոցում այցելում է սկեսուրին, որի հետ նրա հարաբերություններն ամենաջերմը չեն։ Մի օր նա այնտեղ հանդիպում է Նինի Թրեդգուդին՝ դժվարին ճակատագրով մի տարեց տիկնոջ: Նինիի պատմությունները մի տեսակ ելք են դառնում Էվելինի համար և լցնում նրա ներքին դատարկությունը։

Վեպում պատմվածքը կառուցված է անհետևողական, կարծես մենք երկխոսում ենք մի մարդու հետ, որը նստած է մեր կողքին, և լսում ենք նրա ամբողջ կյանքի պատմությունը (ձեռքի հետ ճանաչելով հետին պլանի երկրորդական կերպարների, որոնց նա հանդիպել է իր ճանապարհին)։