«Սուտը հասցնում է աշխարհի կեսն անցնել, մինչ ճշմարտությունը դեռ իր տաբատն է հագնում». Ուինսթոն Չերչիլ
Դիտումներ՝ *
13:55 2021-11-02

Սըր Ուինսթոն Չերչիլն արժանիորեն իր պատվավոր տեղն է զբաղեցրել մարդկության պատմության մեջ՝ որպես ամենահայտնի ու ազդեցիկ պետական գործիչներից մեկը։

Կյանքի ու քաղաքականության մասին Չերչիլի ներքոբերյալ մտքերը փոխանցում են այս հանճարեղ մարդու ու վառ քաղաքական գործչի ողջ խորությունը, խորաթափանցությունն ու սրամտությունը։

1. Եթե դուք քայլում եք դժոխքի միջով, քայլեք առանց կանգ առնելու։

2. Դու ունե՞ս թշնամիներ։ Լավ։ Նշանակում է, քո կյանքում դու երբևէ ինչ-որ բան պնդել ես։

3. Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է։

4. Խելացի մարդն ինքը բոլոր սխալները չի գործում. նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին։

5. Երբեք մի հանձնվեք, երբեք, երբեք, երբեք, ոչ մեծ բաների, ոչ էլ փոքր հարցերի, ոչ խոշոր, ոչ մանր խնդիրների դեպքում, եթե դա չի հակասում պատվին ու առողջ բանականությանը։ Երբեք մի ենթարկվեք ուժին, երբեք մի ենթարկվեք ձեր հակառակորդի՝ ակնհայտորեն ձեզ գերազանցող հզորությանը։

6. Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսն առանց էնտուզիազմը կորցնելու՝ քայլելն է։

7. Բազեն բարձր է թռչում, երբ թռչում է քամուն հակառակ, այլ ոչ՝ քամու ուղղությամբ։

8. Հիմար է այն մարդը, որը երբեք չի փոխում իր կարծիքը։

9. Կապիտալիզմի բնածին արատը շահույթի անհավասար բաժանումն է, իսկ սոցիալիզմի բնածին արժանիքը՝ աղքատության հավասար բաժանումը։

10. Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները։

11. Իշխանությունը թմրանյութի նման է։ Ով այն մեկ անգամ փորձել է, թունավորված է նրանով հավիտյան։

12. Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ առիթ է ունենում բախվել իր «մեծագույն հնարավորությանը»։ Դժբախտաբար, մեզնից շատերը դրանից հետո վեր են կենում, թափ տալիս իրենց ու գնում առաջ, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել։

13. Առողջություն ու հարստություն մի ցանկացեք, այլ հաջողություն մաղթեք, քանի որ Տիտանիկի վրա բոլորն առողջ ու հարուստ էին, բայց հաջողակ գտնվեցին եզակիները։

14․ Նա բոլորից վճռական է՝ անվճռականության մեջ, ու բոլորից ուժեղ՝ թուլության մեջ։

15․ Սուտը հասցնում է աշխարհի կեսն անցնել, մինչ ճշմարտությունը դեռ իր տաբատն է հագնում։

16. Ուզում եք, որ վեճի ավարտին ձեր խոսքը վերջի՞նը լինի, հակառակորդին ասեք. «Թերևս դուք ճիշտ եք»։

17. Մեծ առավելություն է ստանում նա, ով բավականին վաղ է գործել այն սխալները, որոնց վրա կարելի է սովորել։

18. Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որոնք չգիտեն։

19. Այնտեղ, ուր գոյություն ունեն 10 000 կանոնակարգեր, չի կարող ոչ մի հարգանք լինել օրենքի հանդեպ։

20. Պատերազմն այն է, երբ ուրիշների շահերի համար զոհվում են բոլորովին անմեղ մարդիկ։

21. Կյանքի մեծագույն դասն այն է, որ հիմարներն էլ են երբեմն ճիշտ լինում։

22. Ավելի լավ է կաշառել մարդուն, քան նրան սպանել, դե, իսկ կաշառված լինելն էլ սպանված լինելուց է անհամեմատ լավ։

23. Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան չորս երեխա դաստիարակել։

24. Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների և փոքր մարդկանց դարաշրջանում։

25. Փայտյա հողաթափից մինչև փայտյա հողաթափ 4 սերունդ է ընկած։ Առաջին սերունդը ստեղծում է, երկրորդը՝ բազմապատկում ստեղծածը, երրորդը վատնում է, չորրորդը վերադառնում է ֆաբրիկա։

26. Հեղինակություն ձեռք բերելու այլ ճանապարհ, քան հանգստությունն է, չկա։

27. Ամերիկացիները միշտ գտնում են միակ ճիշտ լուծումը այն բանից հետո, երբ փորձում են մնացած բոլորը։

28. Երկրի համար ծանր ժամանակներում առասպելների նշանակությունը դժվար է գերագնահատել։

29. Սովորեք պատմությունը, սովորեք այն։ Պատմության մեջ են գտնվում քաղաքականության բոլոր հեռատեսություններն ու խորաթափանցությունները։

30. Հարաբերությունները փչացնելու լավագույն եղանակը դրանք պարզել սկսելն է։

31. Խորհրդարանի նպատակը ձեռնամարտը խոսքային պատերազմներով փոխարինելն է։

32. Երբ երկուսը կռվում են, հաղթում է երրորդը։

33. Եթե մարդասպանին սպանես, մարդասպանների քանակը չի փոխվի։

34. Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ։ Լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ։

35. Դուք երբեք ձեր վերջնակետին չեք հասնի, եթե քարեր նետեք ամեն հաչող շան վրա։

36. Իր անցյալը մոռացած ժողովուրդը կորցրել է իր ապագան։

37. Նույնիսկ ամենաշլացուցիչ լույսն է ստվեր ունենում։

38. Ոչ մի աստղ չի փայլի, քանի դեռ չի գտնվել այն մարդը, ով հետևից սև կտավը կպահի։

39. Ես լավատես եմ։ Այլ բան լինելու առանձնապես իմաստ չեմ տեսնում։

40. Եթե կարող եք՝

• սկսել ձեր օրն առանց կոֆեինի

• կենսուրախ լինել ու ուշադրություն չդարձնել ցավի ու վատ ինքնազգացողության վրա

• զերծ մնալ բողոքելուց ու մարդկանց ձեր խնդիրներով հոգնեցնելուց

• միևնույն կերակուրն ամեն օր ուտել ու դրա համար շնորհակալ լինել

• հասկանալ սիրելի մարդուն, երբ նրա ժամանակը ձեզ համար չի հերիքում

• ականջի հետև գցել սիրելի մարդու մեղադրանքները, երբ ամեն ինչ այնպես չի գնում ոչ ձեր մեղքով

• հանգիստ ընդունել քննադատությունը

• ձեր աղքատ ընկերոջը վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում եք հարուստին

• չստել ու չխաբել

• սթրեսի դեմ առանց դեղամիջոցների պայքարել

• լարվածությունն առանց ալկոհոլի թուլացնել

• քնել առանց քնաբերի

• անկեղծորեն ասել, որ նախապաշարմունքներ չունեք մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման կամ քաղաքականության նկատմամբ, ուրեմն դուք հասել եք ձեր շան զարգացման մակարդակին։

 Սոֆա Պետրոսյան

168․am