1. Զուգահեռ գծերը տիեզերքում հատվում են:
2. Ֆեն-շույը ի սկզբանե եղել է գերեզմանները զարդարելու արվեստ:
3. Փռշտալիս օրգանիզմի բոլոր ֆունկցիաները կանգնում են, նույնիսկ սիրտը:
4. Բադի կռկռոցն արձագանք չի տալիս:
5. Օձը կարող է քնել 3 տարի:
6. Ոսկին այնքան հազվագյուտ մետաղ է, որ մեկ ժամվա ընթացքում աշխարհում ավելի շատ երկաթ են գտնում, քան ամբողջ պատմության ընթացքում ոսկի են գտել:
7. Սպիտակ կետի սիրտը Ֆոլցվագեն Ժուկի չափ է:
8. Լիզտոմանիան անընդհատ երաժշտություն լսելու պահանջն է:
9. Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է մարմնից:
10. Մայքլ Ջորդանին քոլեջի երկրորդ կուրսում չեն ընդունել բասկետբոլի թիմ՝ ցածր հասակի պատճառով:
11. Քենիայում կաշառքի համար ծախսերը կազմում են տան բյուջեի 1/3 մասը:
12. Վազորդը կարող է մեկնարկի 10 մետրում անցնել սպորտային մեքենայից:
13. Կոլիբրին միակ թռչունն է, որը կարող է հետ թռչել:
14. Հսկայական Կոմոդո մողեսը հարձակվում է եղնիկների և վայրի խոզերի վրա:
15. Եթե դեղին դեղձանիկին կերակրեն աղացած կարմիր պղպեղով, նրա փետուրները կստանան վառ նարնջագույն երանգ:
16. Վարորդներն ավելի շատ են եղնիկ սպանում, քան որսորդները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am