1. Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տեղը զիջել տարեց մարդկանց: Համարվում է, որ դրանով Դուք ընդգծում եք Ձեր ֆիզիկական առավելությունը:
2. Նահանգներում ընդունված չէ ռեստորանում վճարել կնոջ համար: Համարվում է, որ դրանով տղամարդիկ ընդգծում են իրենց ֆինանսական առավելությունը:
3. Չինաստանում ընդունված չէ ծաղիկներ նվիրել տանտիրուհուն: Համարվում է, որ դրանով հյուրերն ընդգծում են, որ այդ տունն այնքան տգեղ է, որ նրանք իրենց հետ գեղեցիկ բան են բերել իրենց համար:
4. Առաջին արհեստական տոնածառերը Գերմանիայում պատրաստել են սագի ներկած փետուրներից:
5. Մինչև 1870 թվականն աբորտ անելու ամենատարածված մեթոդը եղել է առողջ ատամի հանումը: Համարվում էր, որ այդ ցավը կարող է խթանել ինքնաբուխ աբորտը:
6. Հին Հռոմում գոյություն է ունեցել կոսմետիկ վիրաբուժություն: Տղամարդիկ ազատվում էին մեջքի սպիներից. դա համարվում էր ամոթ, որովհետև այլապես կարելի էր մտածել, որ մարդը մարտի ժամանակ դեպի թշնամին շրջվել է մեջքով:
7. Նիզակը դադարել է լինել պաշտոնական զենք բրիտանական բանակում 1927 թվականին:
8. Շատ նավաստիներ կրում էին ոսկե ականջօղ, որպեսզի կարողանային իրենց թույլ տալ արժանավայել թաղում անսպասելի մահվան դեպքում:
9. 1500 թվականին Անգլիայում սպանել են վերջին գայլին, 1770 թվականին՝ Իռլանդիայում, 1772 թվականին՝ Դանիայում:
10. Սանտա Կլաուսի եղնիկների մեծ մասն ունեն տղամարդու անուններ, բայց արուները գցում են կոտոշները Սուրբ ծնունդին, դրա համար, ամենայն հավանականությամբ, սահնակը քաշում են միայն էգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am