Google-ի Android պլանշետների տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Ռիկ Միները կարծում է, որ պլանշետների վաճառքը կգերազանցի նոութբուքերի վաճառքը «ոչ շատ հեռու ապագայում»:
Փորձագետը վկայակոչում է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պլանշետների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է մինչև COVID-19 համաճարակը, 2019 թվականի վերջին։ Սարքերը շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել՝ պայմանավորված նոր սարքերի, ծրագրային ապահովման և սարքաշարի մշակմամբ. երրորդ կողմի զարգացումներն օգնում են պլանշետները վերածել ոչ միայն՝ բովանդակություն սպառելու, այլև՝ ստեղծելու գործիքների:
Պլանշետների հանրաճանաչության ևս մեկ պատճառն այն է, որ դրանք կարող են լինել «բարձր ֆունկցիոնալ և ավելի էժան, քան նոութբուքերը»։ Այս մասին ասել է Մայները The Verge-ին: Սա Google-ին դրդեց սկսել Android 12L ՕՀ-ի մշակումը, որպեսզի օպտիմալացնի համակարգի օգտատիրոջ միջերեսը՝ ծալովի և մեծ էկրանով գաջեթներում օգտագործելու համար:
Միները ծրագրավորողներին հրավիրում է դիտել իրենց հավելվածները և մտածել Google-ի կողմից ստեղծված գործիքների մասին՝ պլանշետների աջակցությունը բարելավելու համար, կամ նույնիսկ ստեղծել հավելվածներ, որոնք նախատեսված են բացառապես պլանշետների շուկայի համար:
Փորձագետը մատնանշում է 2020 թվականի վաճառքի տվյալները, որոնք ցույց են տվել, որ պլանշետների գնումներն իրականում սկսել են մոտենալ նոութբուքերի առաքումների թվին։ «Ես իսկապես կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում ինչ-որ պահի կգտնվի խաչմերուկ, որտեղ ամեն տարի աշխարհում ավելի շատ պլանշետներ են վաճառվում, քան նոութբուքեր: Կարծում եմ, որ այս կետն անցնելուց հետո գործընթացը երբեք հետ չի գա»:
Սիրարփի Աղաբաբյան
168.am