Nat-woman.ru-ն ներկայացրել է չիր օգտագործելու մի քանի լուրջ պատճառ։
Չորացրած արմավը հրաշալիորեն փոխարինում է կոնֆետին։ Այն քաղցր է, քիչ կալորիաներ, մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչը նպաստում է աղիների մաքրմանը։ Արմավն ամրացնում է իմունիտետը, խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անեմիայի, դեպրեսիայի դեպքում։ Արմավը մեծ քանակով կալցիում, երկաթ, կալիում, մագնիում, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, նատրիում, ալյումին, բոր, A, P, C, B1, B2, B6 վիտամիններ, բետա-կարոտին է պարունակում։ Վատ տրամադրությունը, քրոնիկ հոգնածությունը կարող են վկայել հենց այս սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին։
Ծիրանի չիր։ Լայնացնում, մաքրում է արյունատար անոթները։ Չիրանի չիրը հարուստ է մագնիումով, ինչի արդյունքում ազատում է արյունատար անոթների սպազմից, լավացնում արյան շրջանառությունը։ Վերականգնվում է ուղեղի սնուցումը, լավանում հիշողությունը։ Ծիրանի չիրն օգտակար է հատկապես հղի կանանց, ազատում է սթրեսից, բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Այն հարուստ է C, B15, A վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով, օրգանական թթուներով։
Սև սալորը մեծ քանակով բջջանյութ, օրգանական թթուներ, միկրոէլեմենտներ՝ նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ է պարունակում, ինչի շնորհիվ լավացնում է նյութափոխանակությունը, օգնում կարգավորել ճնշումը։
Չորացրած հոնը միզամուղ հատկություն ունի։ Այն օգտակար է դիաբետի, հոդատապի, ռևմատիզմի, սակավարյունության, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Այն հարուստ է օրգանական թթուներով, C, P, A վիտամիներով, կալիումով, կալցիումով, մագնիումով, ծծումբով։
Թզի չիրն օգտակար է չոր հազի դեպքում, արյան մեջ բարձրացնում է երկաթի մակարդակը։ Բացի այդ՝ թուզը կալիում, կալցիում, ֆոսֆոր, յոդ, բրոմ, A, C, B1, B2 վիտամիններ է պարունակում։ Այն միզամուղ հատկություն ունի, օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։
Չամիչն արդյունավետ միջոց է գրգռվածության դեմ, այն հանգստացնող ազդեցություն ունի։ Գիրանալու հակում ունեցող մարդիկ պետք է զգուշանան դրա օգտագործումից, քանի որ խաղողը մեծ քանակով շաքար է պարունակում։ Կալիումի պարունակության շնորհիվ չամիչը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, ամրացնում սիրտ-անոթային համակարգը։
Բացի այդ՝ չամիչը հարուստ է B1, B2, B5 վիտամիններով, երկաթով, մագնիումով, այլ միկրոէլեմենտներով։ Նպաստում է սրտի, աղեստամոքսային տրակտի, երիկամների աշխատանքին, պաշտպանում անեմիայից, թուլությունից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը