1. Խոյ – Հուդայի 5-րդ կուսակալ Պոնտացի Պիղատոս
Իմպուլսիվ և ազնիվ, միշտ ունի սեփական կարծիք, սակայն զգուշության համար թաքցնում է այն: Իգեմոնի հրե էությունը ձգտում է բարձր իդեալին, ճշմարտության լույսին, և Ճակատագիրը պարգևատրում է նրան Յեշուայի հետ հանդիպմամբ: Կուսակալը չի հանդուրժում դավաճանությունը, և Հուդայի անփառունակ ճակատագիրը դրա օրինակն է:
2. Ցուլ – պրոֆեսոր Իվան Նիկոլաևիչ Պոնիրյով, նախկինում՝ պոետ Իվան Բեզդոմնի
Համառ, նյութապաշտ, ով, տեսնելով իր առջև պարզ հեռանկար, լիովին փոխում է աշխարհայացքը:
3. Երկվորյակներ – Կորովև-Ֆագոտ
Չափազանց ինտելեկտուալ և գործունյա: Ֆագոտն ունի հումորի մեծ զգացում, գերազանց կարողանում է շփվել մարդկանց հետ: Կորովևի ծաղրածուի դիմակի տակ թաքնված է նրա իրական ասպետական էությունը. նրբաճաշակ, տխրագին և ինտելիգենտ:
4. Խեցգետին – Վարպետ
Նրա մեդիտացիան լիալուսնի ժամանակ, լուսնային ճանապարհը վեպի էպիլոգում, այդ ամենը հենց այնպես չեն: Խեցգետինը կառավարվում է Լուսնի կողմից: Նրանց անհրաժեշտ է աջակցություն, սեր և ընտանիք:
5. Առյուծ – Մարգարիտա
Կառավարվում է արևի կողմից, ջերմացնում է, լուսավորում է ճանապարհը և ոգեշնչում է ուրիշներին: Լուսին և արև՝ Վարպետ և Մարգարիտա: Առյուծը վառ է, պրակտիկ, կարող է լինել առաջնորդ: Սիրում է ոսկի և դեղին գույնը. հիշո՞ւմ եք նրա ծաղկեփունջը առաջին հանդիպման ժամանակ: Լինելով այդքան ուժեղ՝ Առյուծը կարող է կարեկցող լինել ուրիշների նկատմամբ. իր համար չէր խնդրում Մարգարիտան Վոլանդին, այլ Ֆրիդայի:
6. Կույս – մոխրագույն վեղարով մարդը՝ Աֆրանի
Հավասարակշռված, տրամաբանող, խելացի և աշխատասեր: Ահա նա, Պոնտացի Պիղատոսի գաղտնի ծառայության ղեկավարը: Աֆրոնին սառն է և հանգիստ: Կույսը քաղաքավարի է, բայց «իրեն պատկանողը ձեռքից բաց չի թողնի». նույնիսկ Պիղատոսն է «վերադարձնում նրան պարտքը»:
7. Կշեռք – Գրիգորի Դանիլովիչ Ռիմսկի՝ Վարիետեի ֆինանսական տնօրեն
Սիրում է արվեստը և հաճախ է իրեն գտնում գործունեության այդ բնագավառում: Ռիմսկին, օրինակ՝ Վարիետեից գնաց մանկական տիկնիկների թատրոն, այլ ոչ թե բանկ: Կշեռքները պրոբլեմը տեսնում են երկու կողմից: Յուրաքանչյուր հրաշք կարող են բացատրել: Դրանում է նրանց ուժեղ կողմը: Բայց ունեն նաև թուլություններ. պասիվ են և անվճռական:
8. Կարիճ – Ազազելո
Եռանդուն, խորամանկ, նա սիրում է կառավարել մարդկանց և պատրաստ է ուժ կիրառել: Կարիճը խորաթափանց է, արագ որոշումներ է կայացնում: Ազազելոն անապատի մռայլ դևն է, ով յուրաքանչյուրին հեշտությամբ կմատուցի թույնով լի բաժակը:
9. Աղեղնավոր – Վարիետեի տնօրեն Ստյոպա Լիխոդեև
Աղեղնավորի առաքելությունը՝ միշտ և ամեն ինչում դուրս գալ սահմաններից: Ստյոպա Լիխոդեևը և սիրում է լավ խռժել, և կանանց սիրահետել: Աղեղնավորները սիրում են կյանքի բոլոր հաճույքները և նույնիսկ դժվար ժամանակներում չեն կորցնում լավատեսությունը:
10. Այծեղջյուր – Վոլանդ
Մարմնավորում է իշխանության գաղափարը: «Այն ուժի մասն է, որը հավերժ չարիք է ուզում և հավերժ բարություն է կատարում»: Մեկ տխուր, մեկ փիլիսոփայական, ըստ էության, կարմայական արդարության կրող: Այծեղջյուրները ազդեցիկ են, հանգիստ, գերազանց կառավարում են ուրիշներին:
11. Ջրհոս – Կատու Բեգեմոտ
Հենց այս անկանխատեսելի գազանն է կապված Ջրհոսի ինովացիոն էության հետ: Ինչպես յուրաքանչյուր Ջրհոս, նա օրիգինալ է և ոչ ստանդարտ:
12. Ձկներ – Յեշուա Հա-Նոցրի
Խորը, կարեկցող, զոհաբերվելու պատրաստ բոլոր մեղավորների համար: Ձկներն ի սկզբանե եղել են քրիստոնեության խորհրդանիշը: Ձկների համար բոլոր մարդիկ «բարի մարդիկ են»: Ձկները տառապում են անկեղծորեն և տղամարդուն վայել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը