Սթիվ Ջոբսի 10 հանճարեղ սկզբունքները
Դիտումներ՝ *
14:02 2022-03-29

1. Ձգտեք կատարելության

Սթիվ Ջոբսն ուշադիր էր մանրուքների նկատմամբ: Առաջին iPod-ի ներկայացման նախօրեին Apple-ի աշխատակիցներն ամբողջ գիշեր փոխում էին ականջակալների բնիկները, որովհետև Սթիվ Ջոբսը որոշել էր, որ ականջակալները բնիկների մեջ պետք է մտնեն հնչեղ մատնազարկի ձայնով:

2. Աշխատեք փորձագետների հետ

Ընկերության առևտրային ցանցի մեկնարկից առաջ Ջոբսը թիմ հրավիրեց Միկի Դրեքսլերրին՝ Gap ընկերությունից:

3. Եղեք անողորմ

Ջոբսը նույն ձևով հպարտանում էր և այն արտադրանքով, որոնք ներկայացնում էր հանրությանը, և նրանով, որոնք սառեցնում էր: Օրինակ՝ Ջոբսը ջանասիրաբար աշխատում էր Palm Pilot կլոնի ստեղծման վրա, սակայն, երբ հասկացավ, որ բջջային հեռախոսները դուրս կմղեն դրան շուկայից, առանց ափսոսանքի սառեցրեց այդ նախագիծը և հնարավորություն տվեց իր ճարտարագետներին աշխատել iPod-ի վրա:

4. Մի կենտրոնացեք ֆոկուս խմբի վրա

Ջոբսի հանրահայտ արտահայտությունը. «Մարդիկ իրենք չգիտեն՝ ինչ են ուզում, քանի դեռ դու նրանց դա ցույց չես տվել»: Դրա համար նա ինքն էր աշխատում՝ որպես մեկ մարդուց բաղկացած ֆոկուս խումբ. տանում էր տուն արտադրանքների նախատիպերը և ամիսներով թեստավորում էր դրանք:

5. Ուսումնասիրությունը և հետազոտությունն անվերջանալի գործընթացներ են

Աշխատելով Apple-ի էսքիզների վրա՝ Ջոբսը մանրակրկտորեն ուսումնասիրում էր Sony ընկերության արտադրանքները: Աշխատելով առաջին Մակ-ի կորպուսի վրա՝ նա շրջում էր Apple-ի կայանատեղիով և ուսումնասիրում էր գերմանական և իտալական ավտոմեքենաների թափքերը:

6. Եղիր ավելի պարզ

Ջոբսի դիզայնի փիլիսոփայությունը կայանում է անընդհատ պարզեցնելու մեջ:

7. Պահպանիր գաղտնիքները

Apple ընկերությունում ոչ ոք ոչ մի ավելորդ բան չի խոսում:

8. Աշխատիր փոքր թիմով

Մակինտոշի թիմում ի սկզբանե կար 100 մարդ: Եթե ընդունում էին 101-րդին, ապա ստիպված էին լինում մեկ հոգու ազատել աշխատանքից: Ջոբսը որոշել էր, որ կարող է հիշել ընկերության միայն 100 աշխատակցի անունները:

9. Ավելի քիչ մտրակ, ավելի շատ մեղրաբլիթ

Ջոբսը բավականին խիստ ղեկավար էր, բայց Apple-ի աշխատակիցների համար հզոր մոտիվատոր էր նրա խարիզմը: Ջոբսի էնտուզիազմը դարձավ գլխավոր պատճառը, որ առաջին Մակ-ի վրա Apple-ի թիմը երեք տարի աշխատում էր շաբաթական 90 ժամ, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց այդ լեգենդար արտադրանքը:

10. Օգտագործեք նախատիպերը

Այն ամենը, ինչ անում էր Ջոբսը, մշակվում էին նախատիպերի վրա. տեխնիկան, ծրագրային ապահովումները և նույնիսկ Apple-ի խանութները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am