Օսթերբրոդ. գերմանական ավանդական Զատկի թխվածք
Դիտումներ՝ *
11:39 2022-03-13

Բաղադրիչներ

1. Թարմ դրոժ – 10 գ

2. Տաք կաթ – 65 մլ

3. Շաքարավազ – 65 գ

4. Ալյուր – 285 գ

5. Ձու – 1 հատ

6. Կարագ – 65 գ

7. Կաթնաշոռ – 50 գ

8. Չամիչ – 35 գ

9. Ռոմ – 3 ճ/գ

10. Կիտրոնի քերած կեղև – 1 թ/գ

11. Վանիլին

12. Աղ – 1 պտղունց

13. Դեղնուց՝ հարած կաթով – պատելու համար

14. Նշի թերթիկներ – 1 բուռ

Պատրաստման եղանակը

1. Չամիչը թրջել ռոմի մեջ, թողնել 1 ժամ:

2. Դրոժը լուծել կաթի մեջ և թողնել 5 րոպե:

3. Խառնել ալյուրը, աղը, կիտրոնի քերած կեղևը, վանիլինը և շաքարավազը:

4. Հետո ավելացնել ձուն, կաշնաթոռը, կարագը և դրոժային զանգվածը:

5. Հարթ խմոր հունցել: Վերջում ավելացնել չամիչը: Խմորը ծածկել և թողնել տաք վայրում 40 րոպե:

6. Եկած խմորից հաց ձևավորել, նորից ծածկել և թողնել ևս 15 րոպե:

7. Հացին դեղնուց քսել, վրան նշի թերթիկներ շաղ տալ: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և թխել մոտ 35 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am