Burberry ընկերության գլխավոր տնօրեն Անժելա Արենդտսի բիզնես-կանոնները
Դիտումներ՝ *
11:20 2021-11-02

Forbes ամսագիրը հրապարակել է նորաձևության հայտնի տան՝ Burberry-ի, գլխավոր տնօրեն Անժելա Արենդտսի բիզնես-կանոնները:

1․ Սահմանափակ ռեսուրսներ ունենալով՝ մենք հասկացանք, որ ինտերնետում աշխատելով՝ կարելի է 10 անգամ ավելի շատ գումար վաստակել:

2․ Առավել երիտասարդ սերնդի հետ մենք սկսեցինք խոսել հենց իրենց՝ էլեկտրոնային հաղորդակցության լեզվով: Այն, որ ես երեք դեռահաս երեխա ունեմ, ինձ մեծապես օգնում է դա ավելի հեշտությամբ անել:

3․ Մենք աշխատանքի ընդունեցինք մարքետոլոգների, որոնց տարիքը համապատասխանում է մեր ընտրած սպառողների տարիքին:

4․Ես սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ եք զգում, հետո միայն ասում՝ ինձ զարմացրե՛ք փաստերով:

5․ Ընկերությունում մենք հեշտությամբ ազատվեցինք հիերարխիայից և հաղորդակցություն ստեղծեցինք ընկերության բոլոր աշխատակիցների միջև:

6․ Եկամուտն ինձ համար խաղի վերջին էտապն է:

7․ Երբ Burberry-ի տարբերանշանն ինչ-որ մեկին կհուշի, որ որոշ մարդկանց համար բարի գործեր են արվել, մենք կհասկանանք, որ մեր աշխատանքը լավ ենք արել:

8․ Այս ամբողջ աշխատանքն ինձ պետք չէ՝ առանց ամուսնուս: Burberry-ն մի քանի տարի անց հեշտությամբ կմոռանա ինձ, իսկ ամուսինս ու երեխաներս ինձ երբեք չեն մոռանա:

168․am