Դերասաններ, որոնք ոչ թե պարզապես մարմնավորում էին հայտնի մարդկանց, այլ ասես հենց իրենք լինեին
Դիտումներ՝ *
20:33 2022-03-09

Դերասան լինել` նշանակում է կյանքի տարբեր փուլերում հայտնվել տարբեր «կերպարներում»։էլ դիմահարդարների տաղանդը։ Եվ իսկ

Շատ դժվար է մարմանվորել ամբողջ աշխարհին հայտնի մարդկանց։ Կենսագրական ֆիլմերում կարևոր է ինչպես դերասանների, այնպես ապես, առանց վերջիններիս օգնության դժվար կլիներ նմանություն ստեղծել դերասանների ու պատմական դեմքերի միջև:

Ներկայացնում ենք այն դերասաններին և այն դերերը, որոնց նմանությունը գրեթե կատարյալ է ստացվել:

1. Լեդի Գագան՝ Պատրիսիա Ռեջիանիի դերում / «The House of Gucci»

Կինոռեժիսորները տասնյակ մանրուքներ են ուսումնասիրել Պատրիսիայի արտաքինի ու վարքի մասին։ Դերասանուհու արտաքինը հնարավորինս նմանեցնելու խնդիր կար, ուստի նրանք նույնիսկ նայեցին, թե ինչպես է իրական Պատրիսիան խոսում, ինչպես է ներկում մազերը և ինչպես է ընդգծում շուրթերը։

2. Ադամ Դրայվերը՝ Մաուրիցիո Գուչիի դերում / «The House of Gucci»

Դերասանի և Մաուրիցիոյի նմանության հարցում մեծապես օգնեցին ակնոցները և սանրվածքը: Gucci-ն կրել է նույն ակնոցը և ունեցել ույն սանրվածքից:

3. Քրիստեն Ստյուարտ՝ արքայադուստր Դիանայի դերում / «Spencer»


Ամբողջ թիմն աշխատել է դերասանուհու նմանության վրա։ Օպերատորները նկարահանել են որոշակի անկյան տակ, հատուկ լուսավորությամբ՝ նմանությանն հստակ ստանալու համար։ Կադրերից շատերում Քրիստենը նկարահանվում է թիկունքից. սա նաև օգնել է հասնել ցանկալի էֆեկտին: Կերպարի ստեղծմանը նպաստել են դիմահարդարներն ու ոճաբանները։ Օրինակ՝ դերասանուհին կրում է նույն հանդերձանքը, ինչ Դիանան կրել է կենդանության ժամանակ։

4. Ջեք Ֆարտինգը՝ արքայազն Չարլզի դերում / «Spencer»


Ջեք Ֆարտինգը բրիտանացի է, ինչպես արքայազն Չարլզը, դերասանը ծնվել է Լոնդոնում։ Հավանաբար, դա օգնեց նրան իրատեսորեն պատկերել իր կերպարը։ Ի դեպ, սա նրա առաջին կենսագրական դերը չէ։ Նախկինում նա մարմնավորել է Ջոն Լենոնին մինի սերիալում։

5. Շիռլի Մաքլեյնը՝ Կոկո Շանելի դերում / «Coco Chanel»

Շիռլի Մաքլեյնը և Կոկո Շանելը «պայթուցիկ» և էքսցենտրիկ են: Սա միավորում է նրանց։ Ի դեպ, Շիռլին, պարզվում է, փոքր տարիքից եղել է Շանելի տաղանդի երկրպագու։ «Բայց ես չէի կարող ինձ թույլ տալ բրենդային ապրանքներ, ուստի ես կեղծն էի գնում», – ասել է դերասանուհին: Երբ 20-30 տարեկան էր, ամենուր Chanel էր կրում:

6. Լիլի Ջեյմսը՝ Պամելա Անդերսոնի դերում / «Pam & Tommy»

Ջեյմսը երկար ժամանակ ուսումնասիրել է Պամելային՝ հեռուստաշոուների և հարցազրույցների միջոցով, իսկ հետո ժամեր անցկացրել դիմահարդարման աթոռին նստած, երբ դիմահարդարները փորձում էին վերստեղծել Անդերսոնի դիմագծերը: Դերասանուհուն այնպես են դիմահարդարվել է, որը փոխել է անգամ սեփական դիմագծերը։

7. Սեբաստիան Սթենը՝ Թոմի Լիի դերում / «Pam & Tommy»


Սթենի համար փոխակերպումը հիմնականում կապված էր բազմաթիվ դաջվածքների հետ: Համապատասխանելու և յուրաքանչյուր դաջվածքի չափը պարզելու համար նրանք նույնիսկ եռաչափ լուսանկարել են դերասանի մարմինը: Այնուհետև նկարները վերստեղծվել են, տպվել հատուկ թղթի վրա և քսել մարմնին։ Այս գործընթացը տևում էր օրական մոտ 3 ժամ:

8. Թերոն Էջերթոն՝ Էլթոն Ջոնի դերում / «Rocketman»


Փոխակերպման մեջ խնդիր էր դրված ոչ թե Էլթոնի կրկնօրինակը ստանալ, այլ շպարի օգնությամբ երաժշտի էությունը փոխանցելը։ Թերոնը նույնիսկ կուրծքն ու ձեռքերն է ներկել, քանի որ շատ կոստյումներ կային, որոնցով երևում էին այդ հատվածները։

9. Ռոբերտ Դաունի-կրտսերը՝ Չարլի Չապլինի դերում / «Chaplin»


Դերասանի առջև դրված խնդիրը հեշտ չէր. դժվար էր ոչ միայն Չարլի Չապլինին նմանվել, այլև նրան մարմնավորել իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Ի վերջո, ֆիլմը պատմում է Չապլինի կյանքի մասին՝ 19 տարեկանից մինչև 83 տարեկան։

10. Ուիլ Սմիթը՝ Մուհամեդ Ալիի դերում / «Ali»

Ուիլ Սմիթը սկզբում կասկածում էր, որ ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Մուհամեդ Ալիի կերպարը մարմնավորելու համար։ Դերասանի խոսքով՝ ինքը չի ցանկացել լինել այս պատմությունը «փչացնողը»: Բայց բռնցքամարտիկ Ալին և իր ընտանիքը անձամբ են խնդրել Սմիթին նկարահանվել։ Իսկ դերասանը վարպետորեն վերամարմնավորվել է Ալիին: