Կարծրատիպեր կոտրողները. 10 կանայք, որոնք փոխեցին մարդկության կյանքը
Դիտումներ՝ *
18:30 2022-03-09

Մեր աշխարհում ընդունված է, որ բոլոր մեծ հայտնագործությունները տղամարդիկ են արել, նրանք են հորինել այն ամենը, ինչ կա, ստեղծել են նորարարական տեխնոլոգիաներ և, ընդհանրապես, մարդկության առաջընթացը մեծամասամբ նրանցից է կախված: Բայց դա այդպես չէ:

Ներկայացնում ենք 10 կանանց, որոնք փոխել են աշխարհը: Իրականում, իհարկե, նման կանայք ավելի շատ են…

Նրանք զարմանալի տոկունություն ունեն, չեն վախենում ռիսկի դիմել և միշտ ժամանակից առաջ են։ Նրանք հիացնում են, շրջում մարդկային գիտակցությունն ու պատմությունն ընդհանրապես: Եվ եթե հանկարծ հենց հիմա ձեզ պակասի ոգեշնչումը, թող նրանց պատմությունները դառնան էներգիայի հենց այն աղբյուրը, որով դուք կարող եք ոչ պակաս հաջողությունների հասնել:

1. Մարիա Սկլոդովսկա-Կյուրի


Լեհական ծագումով ֆրանսիացի փորձագետ, ուսուցիչ, հասարակական գործիչ։ Հայտնի է ռադիոակտիվության ոլորտում իր հետազոտություններով, արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: Կյուրին պատմության մեջ առաջինն է, ով երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի:

2. Մարգարեթ Հեմիլթոն

Մարգարեթը ղեկավարել է ՆԱՍԱ-ի «Ապոլոն» տիեզերական նախագծի ծրագրային ապահովման ինժեներների թիմը: Ամենահայտնին Մարգարեթի լուսանկարն է՝ նրա գրած ծածկագրի տպագրության կողքին:

3. Վալենտինա Տերեշկովա


Աշխարհի առաջին կին տիեզերագնացը, ով թռել է միայնակ: «Վոստոկ-6» տիեզերանավով թռիչքը տևել է գրեթե երեք օր։ Ի դեպ, Տերեշկովան ընտանիքին ասել է, թե մեկնում է դեսանտայինների մրցումների, թռիչքի մասին իմացել են ռադիոյով…

4. Ամելիա Էրհարթ


Առաջին կին օդաչուն, ով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը: Ամելիան նաև շատ շնորհալի էր գրականության մեջ, նա գրել է թռիչքների և օդաչուների կյանքի մասին ամենավաճառվող գրքերը։ Ենթադրվում է, որ Ամելիան կանանց համար ավիացիայի ճանապարհ է բացել, թեև մինչ այժմ կին օդաչուների թիվը տղամարդկանց համեմատ աննշան է։

5. Ջեյն Գուդոլ


Հայտնի անգլիացի հետազոտող-էթոլոգ Ջեյն Գուդոլն ավելի քան 30 տարի անցկացրել է Տանզանիայի ջունգլիներում՝ Գոմբե Սթրիմ հովտում՝ դիտարկելով շիմպանզեների վարքը։ Նա սկսել է իր հետազոտությունները 1960 թվականին, երբ 18 տարեկան էր։ Աշխատանքի սկզբում օգնականներ չուներ, և Ջեյնին մենակ չթողնելու համար մայրը նրա հետ գնում է Աֆրիկա։ Նրանք վրան են խփում լճի մոտ, և Ջեյնը խիզախորեն սկսում է իր հրաշալի հետախուզությունները: Ավելի ուշ, երբ ամբողջ աշխարհը հետաքրքրվում է նրանով, նա սկսում է շփվել և նոր կապեր հաստատել տարբեր երկրներից իր մոտ եկած գիտնականների հետ։ Այսօր Գուդոլը ՄԱԿ-ի խաղաղության դեսպանն է, առաջատար պրիմատոլոգ, էթոլոգ և մարդաբան Մեծ Բրիտանիայից:

6. Ռոզա Լի Փարքս


Առաջին սևամորթ կինը, որը հրաժարվեց հանրության մեջ սպիտակների գերակայությունը ճանաչելուց: 1955 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում նա հրաժարվել է իր տեղը զիջել սպիտակամորթ ուղեւորին։ Նրա ապստամբությանն աջակցել են ոչ միայն ավտոբուսի այլ ուղևորները, այլև քաղաքաբնակները, նա ստացել է «Ազատության սև վարդ» մականունը։ 381 օրվա ընթացքում Մոնտգոմերիի բոլոր սևամորթ բնակիչները չեն օգտվել հասարակական տրանսպորտից՝ ի պաշտպանություն Ռոզայի։ 1956 թվականի դեկտեմբերի 20-ին Մոնտգոմերիում քաղաքային ավտոբուսների սեգրեգացիան վերացվել է օրենքով։

7. Սոֆյա Իոնեսկու


Ռումինացի նշանավոր նյարդավիրաբույժ, ընդհանուր առմամբ ընդունված է, որ Սոֆյան աշխարհի առաջին կին նյարդավիրաբույժներից մեկն էր:

8. Մայր Թերեզա (Ագնես Գոնջե Բոյագիու)


Աշխարհահռչակ կաթոլիկ միանձնուհի, «Սիրո միսիոներական քույրեր» կանանց վանական միաբանության հիմնադիրը, որը զբաղվում է աղքատներին և հիվանդներին ծառայելով։ 12 տարեկանից սկսել է երազել վանական դառնալու ու Հնդկաստան գնալու՝ աղքատներին խնամելու մասին։ 1931 թվականին նա տոնեց և ստացավ Թերեզա անունը՝ սրբադասված կարմելիտ միանձնուհի Թերեզ Լիզիեի անունով։ Մոտ 20 տարի նա դասավանդել է Կալկաթայի Սուրբ Մարիամի օրիորդաց դպրոցում, իսկ 1946 թվականին թույլտվություն է ստացել օգնելու աղքատներին և անապահովներին՝ ստեղծել դպրոցներ, ապաստարաններ, հիվանդանոցներ աղքատների և ծանր հիվանդ մարդկանց համար՝ անկախ նրանց ազգությունից և պատկանելությունից ու կրոնից: 1979 թվականին Մայր Թերեզան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

9. Աննա Ֆրանկ


«Աննա Ֆրանկի օրագիրը» համարվում է նացիզմի սարսափների ամենաողբերգական և ամենահուսալի վկայությունը։ Պատերազմի տարիներին Աննայի ընտանիքի իգական մասը թաքնվում էր նկուղում, իսկ հրեա աղջիկը գրեթե ամեն օր նոթատետրում գրում էր այն ամենի մասին, ինչ տեսնում էր շուրջը։ Օրագիրը հրաշքով գոյատևել է. Աննան, նրա մայրն ու քույրերը գտնվել են և արտաքսվել Օսվենցիմ: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Աննայի օրագիրը գտել է պատահական մի աղջիկ, ով տպավորվել է կարդացածով: Նա կարողացել է գտնել Աննայի հարազատներին ու օրագիրը տվել է նրանց։ Աննա Ֆրանկի օրագիրը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված 35 «առարկաներից» մեկը:

10. Մալալա Յուսուֆզայ

Պակիստանցի աղջիկն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ 11 տարեկանում՝ շնորհիվ իր բլոգի, որտեղ նա պատմում էր թալիբների վայրագությունների մասին, որոնք գրավել էին գյուղը, որտեղ ապրում էր Մալալան։ Աղջիկը գրել է, թե ինչպես են թալիբներն արգելում կանանց կրթություն ստանալ, չեն ճանաչում նրանց համընդհանուր իրավունքներն ու ազատությունները։ Մեկ տարի անց գրոհայինները պարզել են բլոգի հեղինակին և քաղաքային ավտոբուսում կրակել են Մալալայի վրա՝ վիրավորելով ևս մի քանի մարդու։ Աղջիկը հրաշքով ողջ է մնացել, նրան տեղափոխել են Մեծ Բրիտանիա և արժանացրել Պակիստանի երիտասարդական խաղաղության ազգային մրցանակին։ 16 տարեկանում Մալալան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչը նրան դարձնում է պատմության ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մալալան այժմ 18 տարեկան է և աշխատում է Լիբանանում՝ բացելով դպրոցներ աղջիկների համար:

vnews.am