Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ լոլիկ ենք ուտում
Դիտումներ՝ *
12:43 2022-06-09

Արդյոք կարո՞ղ էր մանկական գրող Ջանի Ռոդարին, ով ստեղծել է Չիպոլինոյի արկածները, մտածել, որ իր սինյոր Լոլիկը հեքիաթային բացասական կերպարից կվերածվի միանգամայն իրական թշնամու:

Գոնե Լոս Անջելեսում՝ դիետոլոգիայի գծով առաջատար քաղաքում, այդպես է: Սիրելի բանջարեղենի դեմ պայքար է սկսել հայտնի սրտաբան, The Plant Paradox բեսթսելլերի հեղինակ Սթիվեն Գանդրին՝ վտանգի պատճառը բացատրելով լոլիկում լեկտին սպիտակուցների պարունակությամբ: Մեջբերում գրքից. «Լոլիկը շատ ագրեսիվ մթերք է. այն առաջացնում է բորբոքում, քաշի ավելացում և լուրջ ալերգիկ ռեակցիաներ: Բայց ամենասարսափելին այն է, որ լեկտինը գրոհում է մեր բջիջների վրա, և, ավաղ, այդ սպիտակուցի դեմ պայքարի միակ ձևը դրանից հրաժարվելն է»:

Այս ֆենոմենին Գանդրին նվիրել է իր հետազոտությունների մեծ մասը:

Ըստ Գանդրիի կարծիքի՝ առանց լեկտինի դիետան կարող է պայքարել ավելորդ քաշի դեմ, քանի որ այդ սպիտակուցը խթանում է ճարպի կուտակումը:

«Որպես բժիշկ՝ ես իմ աշխատանքում հիմնվել եմ գիտական հետազոտությունների վրա: Դրանում մասնակցել են հազար մարդ, որոնցից 800-ն ունեցել են աուտոիմունային հիվանդություն: Նրանց մոտ, ովքեր խստորեն պահպանել են առանց լեկտինի դիետան, երեք ամիսների ընթացքում ոչ մի բորբոքում ի հայտ չի եկել»,- եզրակացնում է սրտաբանը: Ըստ կալիֆոռնիացի բժշկի խոսքերի՝ այս սպիտակուցը չի խթանում, բայց ուժեղացնում է թուլամտությունը, ճաղատացումը, անեմիան և նույնիսկ քրոնիկ հոգնածության սինդրոմը: Դուք մտածում էիք, որ Ձեր հոգնածության պատճառը բռնակալ ղեկավարն է, բայց դա բռնակալ լոլիկն է:

Նմանատիպ արգելված մթերքների ցուցակում են հայտնվել ոչ միայն լոլիկը, այլ նաև ընդեղենը և կաթնամթերքը (բայց միայն ԱՄՆ-ում): Հետաքրքիր է, բայց հարավային Եվրոպայում (Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա) կաթնամթերքն այդպիսի արգելանքի տակ չի ընկել՝ կենդանիների կերի տարբերության պատճառով:

Լավ նորություն նրանց համար, ովքեր անհանգստացել են հակալոլիկային պատժամիջոցներից: Լոլիկ, այնուամենայնիվ, կարելի է ուտել, բայց առանց կեղևի, իսկ իդեալականում ուտել ոչ թե՝ հում, այլ՝ ջերմային մշակում անցնելու հետո: Լեկտինի պարունակությամբ երկրորդ տեղում՝ լոլիկից հետո եգիպտացորենն է: Կալիֆոռնիացի բժիշկը խորհուրդ է տալիս ընդհանրապես մոռանալ այդ մթերքի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am