Փնտրեք զգեստով կնոջ. Կոկո Շանելի բիզնես կանոնները
Դիտումներ՝ *
08:45 2021-10-26

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է դիզայներ, Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելի բիզնես կանոնները: Իր առաջին խանութը Կոկո Շանելը բացեց 1910թ. Փարիզում և արդյունքում՝ 20-րդ դարի նորաձևության պատմության մեջ հեղափոխություն արեց:

1.Կան մարդիկ, ովքեր գումար ունեն, և կան մարդիկ, ովքեր հարուստ են:

2. Իմ կողքին ոչ հայր է եղել, ոչ մայր: Իմ միայնությունն ինձ դարձրել է ուժեղ անհատականություն, այն ինձ օգնել է ամեն ինչի ինքնուրույն հասնել:

3. Պետք չէ գլուխը պատին հարվածել՝ հույս ունենալով դուռ բացել:

4. Սիրահարվելով՝ ես միշտ ամբողջությամբ տրվել եմ զգացմունքին: Բայց երբ ես ստիպված էի լինում ընտրել տղամարդու և իմ զգեստների միջև, ես միշտ ընտրել եմ զգեստները: Ես միշտ իմ կրքերից ավելի ուժեղ եմ եղել, աշխատանքն ինձ համար թմրամիջոց է եղել: Բայց ես կասկածում եմ՝ արդյո՞ք կդառնայի բոլորին հայտնի Շանելը՝ առանց տղամարդկանց օգնության:

5. Ես հիմար չեմ, խելոք էլ չեմ, բայց ես հաստատ միջակ չեմ: Ես բիզնեսով եմ զբաղվում՝ չիմանալով բիզնեսի կանոնները: Ես սիրել եմ՝ չնայած ստեղծված չեմ միայն սիրո համար: Բայց ես միշտ անկեղծ եմ եղել սիրո և բիզնեսի մեջ:

6. Փոքրիկ սև զգեստը  կանանց բազմաթիվ առավելություններ է տվել, հատկապես՝ աշխատող և կարիերայով զբաղվող կանանց:

7. Ես իսկապես հրաշալի հաճախորդներ ունեմ: Դա միակ բանն է, որով ես իսկապես հպարտանում եմ: Ես հավատացած եմ, որ Ֆրանիսայում ուրիշ ոչ ոք չունի այդպիսի հաճախորդներ: Նրանք ամբողջ աշխարհից են և ամենալավն են աշխարհում: Ես չեմ ամաչում դա ասել: Կարող եք ստուգել: Ես համոզված եմ, որ մարդիկ, ովքեր լավագույնն են հագնվում, հագնվում են ինձ մոտ:

8. Փնտրեք զգեստով կնոջ: Եթե կին չկա, չկա նաև զգեստ:

 

9. Նորամուծություններ. մարդիկ չեն կարող միշտ նորամուծություններով զբաղվել: Ես ցանկանում եմ դասական ստեղծել:

10. Ամենակարևոր քաջությունն ինքնուրույն մտածելն է: Եվ բարձաձայն:

11. Քանի որ ամեն ինչ մեր գլխում է, ավելի լավ է ոչինչ չկորցնել:

12. Երբեք չի կարելի վատ տեսք ունենալ: Պետք է միշտ նորմալ վիճակում լինել: Չի կարելի վատ վիճակում երևալ: Հատկապես հարազատներին ու մտերիմներին: Նրանք վախենում են: Իսկ թշնամիները, ընդհակառակը, երջանկություն են զգում: Այդ պատճառով էլ, ինչ էլ տեղի ունենա, պետք է միշտ մտածել, թե ինչ տեսք ունես:

Աղբյուր՝ 168․am