Պահոց հաց՝ սխտորով և կանաչիով
Դիտումներ՝ *
13:36 2022-03-07

Բաղադրիչներ

1. Ալյուր – 350 գ

2. Չոր դրոժ – 1.5 թ/գ

3. Շաքարավազ – 1 ճ/գ

4. Ջուր – 220 մլ

5. Աղ – 1 թ/գ

6. Բուսայուղ – 3 թ/գ

7. Սխտոր – 3 պճեղ

8. Համեմ – 1 փունջ

9. Մաղադանոս – 1 փունջ

10. Սամիթ – 1 փունջ

11. Բուսայուղ՝ կանաչիների համար – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Դրոժը լուծել 50 գ տաք ջրի մեջ: Ավելացնել շաքարավազը, 1-2 ճ/գ ալյուրը և դնել տաք տեղում: Ալյուրը մաղել, ավելացնել 1 պտղունց աղ, բուսայուղ, մնացած ջուրը և լցնել հասունացած դրոժը:

Խմոր հունցել. այն պետք է կպչուն լինի: Խմորը հունցել յուղապատ թասի մեջ, հետո ծածկել անձեռոցիկով և 1 ժամ դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:

2. Այդ ընթացքում պատրաստել կանաչին: Բլենդերի թասի մեջ լցնել կանաչիները, սխտորը, մեկ պտղունց աղը և բուսայուղը: Հարել, վերածել սոուսի:

3. Հասած խմորն օվալաձև գրտնակել, հավասարաչափ տեղաբաշխել կանաչեղենը (մի փոքր սոուս պահել վրան քսելու համար):

4. Խմորը փաթաթել ռուլետի նման, հետո կիսել ամբողջ երկայնքով և հյուսել: Տեղադրել կաղապարի մեջ:

5. Խմորը դնել տաք տեղում ևս 30 րոպե, որից հետո թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Պատրաստի հացը պատել մնացած սոուսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am