Սրճային կրեմ-մուս
Դիտումներ՝ *
13:05 2022-05-17

Բաղադրիչներ

1. Լուծվող սուրճ – 20 գ

2. Շաքարի փոշի – 150 գ

3. Շատ սառը ջուր – 100 մլ

4. Շատ սառը կաթ – 100 մլ

Պատրաստման եղանակը

1. Նախապես սառեցնել ջուրը և կաթը: Ջուրը մոտ 30 րոպե դնել սառցախցիկը, իսկ կաթը՝ 10 րոպե:

2. Սառը կաթը և ջուրը լցնել խոր թասի մեջ:

3. Ավելացնել լուծվող սուրճը և շաքարի փոշին:

4. Խառնուրդը հարել մոտ 10 րոպե: 1-2 րոպե հարելուց հետո խառնուրդը կսկսի պնդանալ և բաց գույն ստանալ:

5. Հարել այնքան ժամանակ, մինչև զանգվածը ստանա բացարձակ բաց գույն և բարձրանա մոտ 4-5 անգամ և կառուցվածքով նմանվի լավ հարած սպիտակուցի:

6. Պատրաստի կրեմ-մուսը լցնել բաժակների մեջ, վրան շոկոլադ քերել և արագ մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am