You-journal.ru որոշել է անդրադառնալ բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրում են սովորական պատասխանների փոխարեն՝ աչքի ընկնել սարկազմի զգացումով:
Ձեզ ենք ներկայացնում աղբյուրի ուսումնասիրությունները:
Որպես կանոն, մենք այնքան էլ չենք համակրում նրանց, ում մոտ սարկազմը գերակշռում է, և մեզ թվում է, որ նրանք անընդհատ հետևում են մեզ և հեգնում մեր այս կամ այն արարքը: Նրանք միշտ թողնում են այնպիսի տպավորություն, որ իրենք բոլորից խելացի են:
Հոգեբանները և գիտնականները սարկազմը համարում են շատ արժեքավոր հատկանիշ:
Նրանք պարզել են, որ սարկազմը կարևոր էվոլյուցիոն նշան է: Մեր նախնիները վաղուց օգտագործել են սարկազմը: Դա եղել է յուրօրինակ միջոց՝ թշնամուն բարեկամից տարբերելու համար: Եվ, իրոք, եթե խորը մտածենք, այսօր սարկազմի հիմնական նպատակը չի փոփոխվել:
Թեթև ժպտացիք կամ սարկազմով ինչ-որ բան ասացիք և նայում եք, թե ինչպես է իրեն դրսևորում մարդը: Եթե Ձեր բարեկամը ձեր հանդեպ լավ է տրամադրված, ընդունում է կատակը, շարունակում է այն, կամ էլ նմանատիպ կատակ է անում, իսկ նա, ով կլարվի կամ կսկսի ագրեսիվ տոնով ավելի խելացի բաներ ասել՝ միանշանակ ձեր շրջապատի մարդը չէ:
Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբան Քեթրին Ռենկինը գտնում է, որ մարդիկ սարկազմն օգտագործում են որպես գոյատևման գործիք՝ հարաբերությունների կարգավորման և կապերի ամրացման համար: Նա նշում է, որ այդ էմոցիան ստեղծված է օրգանիզմի կողմից՝ որպես խթանիչ գործիք:
Ըստ գիտնականների՝ ամենայն հավանականությամբ, սարկազմը մեծ դեր է խաղացել մարդկային քաղաքակրթության առաջացման մեջ, հատկապես, երբ խոսքը սոցիալական փոխհարաբերությունների մասին է:
Ֆրանսիացի գիտնական Նիկոլաս Գյուգեն ուսումնասիրել է 20-26 տարեկան թվով 60 կանանց, ում նախապես չէին տեղեկացրել, թե կոնկրետ որ փորձի համար են նրանց միջոցով հետազոտություն անցկացնում: Կանայք շփվել են մի մարդու հետ, ով, թեև անընդհատ սարկազմով էր խոսում, սակայն շատ հանգիստ մարդու տպավորություն էր թողնում: Արդյունքում՝ այդ կանայք նրա սարկազմը գրավիչ էին համարել:
Մեկ այլ ուսումնասիրություն ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր սարկազմը բնական են ընդունում, հակված են լավ վերլուծել սարկազմի միջոցով իրենց տրված տեղեկատվությունը:
Ուսումնասիրությանը մասնակցել է 375 ուսանող: Այն մարդկանց հետ, ում հետ շփվել էին սարկազմով, ավելի շատ լուծումներ էին գտել կոնկրետ խնդիրների լուծման համար, քան նրանց, ում հետ սովորական զրուցակից է եղել:
Այնպես որ, գնահատեք ձեր շրջապատում այն մարդկանց, ովքեր ձեզ մոտիվացիա են տալիս հաջողության համար:
Սիրարփի Աղաբաբյան
Աղբյուր՝ 168․ am