Կտավատի ծիլեր
Դիտումներ՝ *
20:24 2021-11-01

Կտավատի սերմերի օգտակար հատկանիշների մասին գիտեն շատերը: Բացի այն, որ կտավատն իր մեջ օրգանիզմի չափազանց կարևոր յուղեր է պարունակում, այն նաև հարուստ է թաղանթային տարրերով: Այս տարրերի շնորհիվ՝ կտավատի ծիլերը պրոֆիլակտիկ և բուժական միջոց են ստմոքսաղիքային տրակտի խնդիրների դեպքում:

Կտավատի ծիլերն արդյունավետ են դիսբակտերիոզի, ալերգիաների, արթրիտի և արթրոզի, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում: Այս արդյունավետ միջոցն օգնում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի անոթների խնդիրների դեպքում:

Բացի այդ, կտավատի ծիլերը խորհուրդ է տրվում հղի կանանց:
Կտավատի սերմերի աճեցման գործընթացը: Կտավատի սերմերը պետք է տեղավորել երկու շերտ թանզիֆի (марля) արանքում, իսկ թանզիֆն անընդհատ պետք է խոնավ պահվի:

 

Կտավատի սերմերը անհավասարաչափ են ծլում, այդ պատճառով, երբ դրանցից առաջինները ծլում են, ամբողջ քանակը տեղադրում ենք տարայի մեջ և դնում ենք սառնարանը, որտեղ էլ շարունակվում է ծլելու գործընթացը: Հակառակ դեպքում՝ ծիլերը կխճճվեն թանզիֆի մեջ, և դրանք առանձնացնելն անհնար կլինի:

Հուշում, առաջին անգամ պետք է 2ճ/գ-ից քիչ կտավատի սերմեր լցնել: Ընդունման նորման. առավոտյան ուտելուց առաջ՝ 10-15 գրամ չափաբաժնով:

Կտավատի սերմերը մինչև 5 օր կարելի է պահել սառնարանում: Ատամների հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում մանրացնել սերմերն ու խնձորի քերուկ ավելացնել և այդպես ուտել:

Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝ 168․am