Կոսմետոլոգը կնճիռները հարթող դիետա է մշակել
Դիտումներ՝ *
19:31 2021-11-01

Հոլիվուդյան աստղերի կոսմետոլոգ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Փերիկոնը երիտասարդացմանը նպաստող սնվելու համակարգ է մշակել: Դիետան հիմնված է սննդի հետ օրգանիզմ ներթափանցող սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրածինների հավասարակշռությունը պահպանելու հիման վրա: Պայմանները ճիշտ կատարելու դեպքում նյութափոխանակությունն արագանում է, ակտիվանում է սեփական կոլագենի արտադրությունը եւ օրգանիզմում դանդաղում է ծերացման գործընթացը:

Նիկոլաս Փերիկոնը հիմնական շեշտը դնում է օմեգա-3 ճարպային թթուների վրա: Այս անփոխարինելի թթուները մեծ քանակությամբ առկա են սաղմոնի, յուղոտ բոլոր ձկների ու ծովամթերքի, ընկուզեղենի, ձիթապտղի եւ ձիթապտղի յուղի մեջ: Օմեգա-3-ի մոլեկուլները կարգավորում են մաշկի խոնավությունը եւ կանխարգելում կնճիռների առաջացումը:

ЕвроСМИ-ի փոխանցմամբ, կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օրը սկսել մեկ բաժակ պարզ ջրով: Նախաճաշին պետք է ուտել մեկ ամբողջական ձվից և երեք ձվի սպիտակուցից պատրաստված ձվածեղ, ինչպես նաեւ կես բաժակ վարսակ, մի կտոր դդում կամ մեկ քառորդ բաժակ հատապտուղ: Կարելի է խմել մեկ բաժակ կանաչ թեյ կամ ջուր:

Ճաշին հարկավոր է նրբաթիթեղի մեջ կամ գրիլի տեսքով պատրաստված 200 գրամ սաղմոն եւ մի մեծ ափսե կանաչ աղցան ուտել: Ընթրիքին` կրկին ձուկ, իսկ որպես խավարտ` կանաչ բանջարեղեն (բրոկոլի, սպանախ, բրյուսելյան կաղամբ): Օրվա ընթացքում կարելի է ջուր խմել, խնձոր, չոր ընկուզեղեն եւ բնական յոգուրտ ուտել:

Մասնագետը վստահեցնում է, որ այս սննդակարգին 3-5 օր ճիշտ հետեւելու դեպքում կնճիռները կհարթվեն եւ ավելի քիչ նկատելի կլինեն, մաշկը կձգվի եւ առողջ փայլ կստանա: Առավել երկարատեւ արդյունքի համար կինոաստղերի կոսմետոլոգը խորհուրդ է տալիս «գեղեցկության դիետային» հետեւել մեկ ամիս՝ երբեմն ձուկը փոխարինելով հավի կամ հնդկահավի փափկամսով:

style.news.am