Բարսելոնայում MWC 2022-ի ընթացքում մոտիկից կարելի է տեսնել Xiaomi Mi TV LUX OLED Transparent Edition հեռուստացույցը:
Xiaomi-ն արտասովոր սարք է ներկայացրել 2020 թվականի վերջին։ Հետո նա ճանաչվեց աշխարհի առաջին թափանցիկ հեռուստացույցը։
Հիշեցնենք, որ Mi TV LUX-ի անկյունագիծը 55 դյույմ է։ Սարքն ունի OLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ։ Հեռուստացույցն ունի փոքր հաստություն՝ ընդամենը 5,7 միլիմետր։ Աջակցություն կա Dolby Atmos տեխնոլոգիային:
Այդուհանդերձ, հեռուստացույցի գլխավոր առանձնահատկությունը, ինչպես պնդում է հենց ընկերությունը, նրա վահանակի ամբողջությամբ թափանցիկ լինելն է։ Ցուցահանդեսի նոր նկարը ցույց է տալիս, որ նույնիսկ, երբ պատկերը ցուցադրվում է Xiaomi Mi TV LUX OLED Transparent Edition-ի էկրանին, դուք կարող եք տեսնել, թե ինչ է դրա հետևում:
Վաճառքի սկզբում նորույթն արժեր 49990 յուան կամ մոտավորապես 4 միլիոն դրամ։
Սիրարփի Աղաբաբյան
168.am