Ինչպիսի՞ն կլինեն Apple-ի նոր խելացի ժամացույցները
Դիտումներ՝ *
12:31 2022-03-04

Ինչ բարելավումներ կարելի է սպասել Apple Watch Series 8-ում և տեխնոլոգիական հսկայի այլ նոր արտադրանքներում:

Bloomberg-ի նոր զեկույցում նշվում է, որ Apple Watch Series 8-ը կստանա մի քանի հիմնական բարելավումներ իր նախորդների համեմատ, և Apple Watch Series 3 մոդելը կարող է ընդմիշտ դադարեցվել: Զեկույցում նշվում է նաև, որ 2022 թվականը կարևոր տարի է լինելու Apple Watch-ի զարգացման համար, քանի որ նոր առանձնահատկությունները կհայտնվեն շատ պահանջված խելացի ժամացույցներում:

Աղբյուրի համաձայն՝ այս տարի կհայտնվեն Apple Watch-ի երեք նոր մոդելներ՝ Apple Watch Series 8-ը, Apple Watch SE-ի թարմացված տարբերակը և էքստրեմալ սպորտի Apple Watch-ի տարբերակը։

Խելացի կրելի սարքերը առողջության և ֆիթնեսի լիարժեք հարմարանքների վերածելու մրցավազքը դեռ շարունակվում է, սակայն Apple-ի 2022 թվականի խելացի ժամացույցների մոդելներում դժվար թե հայտնվեն առողջության նորարարական սենսորներ: Ամենայն հավանականությամբ, ժամացույցը կհամալրվի ավելի հզոր չիպերով, ինչպես նաև թարմացումներ կլինեն ակտիվության հետևման ոլորտում, օրինակ՝ մարզումների նոր ռեժիմներ։

Ինչ վերաբերում է Apple Watch Series 3-ին, ապա այն ներկայումս գտնվում է Apple Watch շարքի հիմքում: Սակայն, ըստ աղբյուրի, մոտ ապագայում այս սերնդի մոդելները կարող են կորցնել ՕՀ-ի թարմացումների աջակցությունը։ Նրանց տերերը ստիպված կլինեն ավելի շատ ընթացիկ մոդելներ փնտրել։

Սիրարփի Աղաբաբյան

168.am