Apple-ը պատրաստվում է առաջին անգամ iPhone-ը վաճառել 199 դոլարով
Դիտումներ՝ *
13:28 2022-03-03

Apple-ը պատրաստվում է առաջին անգամ iPhone-ը վաճառել 199 դոլարով: Այս ամենը՝ շնորհիվ iPhone SE 3-ի:

Ըստ ինսայդերների՝ Apple-ը պատրաստվում է նոր շնորհանդես անցկացնել մարտի 8-ին։ Միջոցառմանը կարող են ցուցադրվել երրորդ սերնդի iPhone SE-ն և նորացված iPad Air-ը։ Վերլուծաբանները նշում են, որ Apple-ը նախատեսում է սմարթֆոնի բազային տարբերակի գինը պահել 399 դոլարի սահմաններում՝ չնայած ավելի ժամանակակից սարքավորումներին և 5G աջակցությանը։

Կան նույնիսկ 299 դոլար մեկնարկային գնի մասին հաղորդումներ (օրինակ, Loop Capital Market-ի վերլուծաբան Ջոն Դոնովանի կողմից), բայց ոչ բոլորն են համաձայն: Սակայն, ըստ Bloomberg-ի Մարկ Գուրմանի, Apple-ը պատրաստվում է զարմացնել ոչ թե նոր iPhone SE 3-ի, այլ iPhone SE 2-ի գնով, որը թողարկվել է 2020 թվականին։

Սարքը պարզապես չի մնա վաճառքում, այն կէժանանա երկու անգամ և կվաճառվի 199 դոլար գնով։ Այս որոշումը Apple-ին եկամուտ կբերի անուղղակիորեն։ Գուրմանի խոսքերով, նման գնի դեպքում ընկերությունը չի կարողանա ուղղակիորեն վաստակել սմարթֆոնների վաճառքից։ Սակայն դա զգալիորեն կմեծացնի iOS-ի օգտատերերի թիվը (հատկապես՝ Աֆրիկայում և զարգացող շուկաներում), և միևնույն ժամանակ կավելացնի ծառայություններից ստացվող եկամուտը։ Բացի այդ, դա կարող է դրականորեն ազդել այնպիսի աքսեսուարների վաճառքի վրա, ինչպիսիք են AirPods-ը և Apple Watch-ը:

Եթե ​​մարտի 8-ի շնորհանդեսի մասին հաղորդագրությունները ճիշտ լինեն, ապա iPhone SE սերիայի գնային քաղաքականության մասին մանրամասներ կկարողանանք պարզել մեկ շաբաթից։

Սիրարփի Աղաբաբյան

168.am