Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 700 գ
2. Սոխ – 2 հատ
3. Սխտոր – 2 պճեղ
4. Մաղադանոս – 2-3 ճյուղ
5. Աղ, սև պղպեղ
6. Շերտավոր խմոր (առանց դրոժի) – 500 գ
7. Ձվի դեղնուց – 1 հատ
8. Ջուր – 2 ճ/գ
9. Սերուցք – 250 մլ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: 22-26 սմ կլոր կաղապարը պատել յուղաթղթով:
2. Կարտոֆիլը մաքրել, շատ բարակ շերտատել, լվանալ սառը ջրով և չորացնել:
3. Սոխը կիսալուսնաձև կտրատել, սխտորը ճզմել, մաղադանոսը մանրացնել:
4. Կարտոֆիլը խառնել սոխի, սխտորի և մաղադանոսի հետ, աղ և պղպեղ ցանել:
5. Խմորը բաժանել երկու մասի (մեկը պետք է մյուսից ավելի մեծ լինի): Երկու գնդերը կլոր գրտնակել:
6. Մեծ շերտը տեղադրել կաղապարի հատակին, վրան լցնել կարտոֆիլային միջուկը: Ծածկել երկրորդ շերտով, եզրերն ամրացնել:
7. Դեղնուցը մի փոքր ջրի հետ պատառաքաղով հարել, քսել խմորին, թխել 25 րոպե, հետո ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել մինչև 180 աստիճան և շարունակել թխել ևս 15 րոպե:
8. Սուր դանակով պիրոգի վրա կտրվածք անել, լցնել սերուցքը, սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am