8 սխալ խոհանոցում, որ վաղ թե ուշ կվնասեն առողջությունը
Դիտումներ՝ *
22:37 2022-02-24

Հավանաբար փորձառու տնային տնտեսուհիների մեծ մասը արդեն գիտեն, որ որոշ իրեր մեր խոհանոցում՝ օրինակ, կտրատելու համար նախատեսված տախտակը, շատ դեպքերում շատ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը։ Սակայն կան նաև այլ իրեր և սովորություններ, որոնք կապված են պատրաստման և մթերքների պահպանման հետ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մեր առողջությանը։

Այսօր մենք Ձեզ կպատմենք 8 տարածված սխալների մասին, որոնք մեզանից շատերը թույլ են տալիս խոհանոցում։

1. Կաթը պահել սխալ տեղում

Յուրաքանչյուր կաթնամթերք՝ թթվասեր, մածուն, յոգուրտ, պետք է պահել սառնարանի դարակում։ Ջերմաստիճանն այնտեղ ավելի ցածր է քան դռան վրա, որտեղ մեզանից շատերը սովորել են պահել կաթնամթերքները։ Հենց այդ պատճառով՝ դարակում այն շատ ավելի ուշ է փչանում։

2. Ընթրել բազմոցին

Հավանաբար մեզանից շատերը սիրում են հարմարավետ տեղավորվել բազմոցին՝ սիրելի մթերքով լի ամանով և ընթրել ֆիլմ դիտելով։ Բայց այդպիսի սովորությունը կարող է առաջ բերել քրոնիկ այրոցի (իզժոգա)։ Մարմնի սխալ դիրքի դեպքում՝ սնունդը ստամոքսահյութի հետ հայտնվում է կերակրափողում, առաջացնելով այրոցներ։ Դա կանխելու համար, խորհուրդ ենք տալիս ուտելուց հետո ամենաքիչը 1 ժամ գտնվել ուղղահայաց դիրքում, նաև հրաժարվել ծանրություն բարձրացնելուց և կռանալուց։

3. Երկար սառեցնել սնունդը, նախքան սառնարանում տեղավորելը

Խորհուրդ չենք տալիս պատրաստված կերակուրը պահել սեղանին կամ անջատված գազօջախին 1-2 ժամից ավել։ 4-ից մինչև 60oC ջերմաստիճանում արագ փչացող մթերքներում արագ սկսում են բազմանալ վտանգավոր մանրէները, որոնք լուրջ հարված կարող են հասցնել առողջությանն ու ինքնազգացողությանը։ Կերակուրը սառեցնել պետք է միայն սառնարանում։ Խորհուրդ ենք տալիս նախապես այն տեղավորել հերմետիկ կոնտեյներում։ Բնության գիրկ մեկնելուց առաջ, տեղավորեք բոլոր արագ փչացող մթերքները սառնարան-պայուսակի մեջ։

4. Ժամանակին չթարմացնել աման լվանալու սպունգը

Հետազոտությունները ցույց են տվել, որ խոհանոցի սպունգը՝ մեր տան ամենակեղտոտ իրն է։ Աման լվանալու համար նախատեսված այս սովորական դարձած իրը իր վրա պարունակում է հսկայական քանակությամբ հիվանդաբեր մանրէներ, մասնավորաբար՝ սելմոնելլա և աղիքային ցուպիկ։

Դրանք անվտանգ դարձնելու առավել արդյունավետ մեթոդ է՝ ամեն օգտագործումից հետո թրջել սպունգը, և առանց ճզմելու, 1 րոպե դնել միկրոալիքային վառարանում։

Սպունգը պետք է փոխել ոչ պակաս՝ 7 օրը մեկ։

5. Փորձել կերակուրը՝ համոզվելու համար, այն փչացե՞լ է, թե՞ ոչ

Տարբեր մթերքներ ունեն պահպանման համար տարբեր ժամկետներ։ Շատ հաճախ, ստուգելու համար, արդյո՞ք չի փչացել սնունդը՝ մենք կողմնորոշվում ենք հոտով, համով և սնունդի արտաքին տեսքով։ Սակայն այդկերպ հնարավոր չէ որոշել դրա մեջ մանրէների առկայությունը։ Ռիսկի տակ մի դրեք Ձեր առողջությունը՝ եթե մթերքի թարմությունը Ձեզ մոտ կասկածներ է առաջացնում, ավելի լավ է առանց վարանելու այն դեն նետել։ Նույնիսկ շատ չնչին քանակությամբ փչացած մթերքը կարող է լուրջ թունավորման պատճառ հանդիսանալ։

6. Հացը սխալ պահել

Եվս մեկ տարածված սխալ՝ Հացը պետք է պահել չոր և սառը վայրում՝ մեր խոհանոցում այդպիսի վայր է սառնարանը։ Սակայն համոզվեք, որ հացը լավ փաթեթավորված է, որպեսզի այն իր մեջ չներծծի այլ մթերքների հոտը։

7. Լվանալ մրգերն ու բանջարեղենը, եթե նույնիսկ չենք պատրաստվում ուտել դրանք մոտակա ժամանակներս

Մթերքների սառնարանում տեղադրելուց հետո՝ ժամանակի ընթացքում դրանց մակերեսին կարող է բորբոս առաջանալ։ Այդ պատճառով մրգերն ու բանջարեղենը պետք է լվանալ դրանց պատրաստումից կամ օգտագործումից անմիջապես առաջ։ Բացառություն են սնկերը՝ շնորհիվ ծակոտկեն մակերեսի, դրանք սպունգի պես կլանում են խոնավությունը։ Սակայն լվանալուց հետո, անպայման դրանք չորացրեք թղթե սրբիչով։

8. Չափազանց շատ եփել մակարոնները

Չնայած նրան, որ ամբողջ աշխարհի խոհարարները խստագույնս խորհուրդ են տալիս պաստան եփել մինչև «ալ դենտե» վիճակի, շատ տնային տնտեսուհիներ գերադասում են շատ եփել մակարոնները՝ մինչև դրանք փափկեն։ Սակայն չափազանց շատ եփված գարնիրներն ունեն շատ բարձր գլիսեմիկ ինդեքս, ինչը նպաստում է արյան մեջ շաքարի բարձրացմանը։ Դա իր հերթին կարող է առաջ բերել ավելորդ կիլոգրամներ և բացասական ազդել դիաբետով հիվանդ մարդկանց առողջության վրա։

Ձեր ինքնազգացողությունը ռիսկի տակ չդնելու համար՝ փորձեք թույլ չտալ նշված սխալները։ Ժամանակն է նաև կիսվել այս օգտակար ինֆորմացիայով ընկերների հետ։