Շատ համեղ աղանդեր Սթիքի-Թոֆի
Դիտումներ՝ *
11:45 2022-04-05

Բաղադրիչներ

1. Խուրմա (առանց կորիզի) – 160 գ

2. Շագանակագույն շաքարավազ – 320 գ

3. Կարագ – 160 գ

4. Ալյուր – 160 գ

5. Ձու – 1 հատ

6. Սերուցք – 160 մլ

7. Թթվասեր

8. Ձիթայուղ – 1 ճ/գ

9. Փխրեցուցիչ – 6 գ

10. Սոդա – 6 գ

11. Ծովային աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Տապակը դնել բարձր կրակի վրա, մեջը լցնել կարագը, սերուցքը, շաքարավազի կեսը և աղը: Սպասել, մինչև շաքարավազը հալչի, կրակն իջեցնել և խառնելով մոտ 5 րոպե՝ սոուս պատրաստել:

2. Մանր կտրատված խուրմայի վրա սոդա շաղ տալ, վրան լցնել 80 մլ եռացրած տաք ջուր: Ձիթայուղը խառնել մնացած շաքարավազի հետ, ավելացնել մի փոքր հարած ձուն և լավ խառնել:

3. Ալյուրը, փխրեցուցիչը և մի պտղունց աղը խառնել թասի մեջ և զգուշությամբ ավելացնել ձվաշաքարային զանգվածին: Հետո խմորին ավելացնել խուրման:

4. Պատրաստի խմորը տեղավորել սիլիկոնե կլոր կաղապարների մեջ, փաթաթել փայլաթիթեղով և թխել մոտ 25 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

5. Պուդինգները հանել կաղապարից, վրան տաք սոուս լցնել և մատուցել շատ սառը թթվասերի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am