Հրապարակվել են նոր տվյալներ Apple-ի սմարթֆոնների գալիք սերունդների մասին։
Վերափոխված iPhone-ը կհայտնվի 2023 թվականին։ Դա կլինի iPhone 15 Pro-ն, գրում է iDrop News-ը՝ վկայակոչելով սմարթֆոնների մշակման հետ կապված անանուն աղբյուրին։
Նորույթը կունենա նաև առջևի անտեսանելի տեսախցիկ, որը կտեղակայվի էկրանի մակերեսի տակ։ Սակայն Touch ID-ին այլևս չի լինի։
Հայտնի է դարձել, որ Apple-ը դադարեցրել է բոլոր աշխատանքները էկրանի տակ գտնվող մատնահետքերի սկաների վրա։ Հրատարակության համաձայն՝ ընկերությունը երկար տարիներ ներգրավված է եղել նախագծում, սակայն այս տարվա հունվարից կարծես թե հրաժարվել է դրանից և վերջապես կենտրոնացել է Face ID-ի նոր համակարգի մշակման վրա։
Հիշեցնենք, որ iOS 15.4-ի բետա տարբերակում հայտնաբերվել է թարմացված Face ID: Նոր ռեժիմը թույլ է տալիս ապակողպել սարքը, երբ կրողի դեմքի կեսը թաքցված է բժշկական դիմակով։ Ավելին, տարբերակն աշխատում է, նույնիսկ, եթե ձեռքին չկա Apple Watch:
Սիրարփի Աղաբաբյան
168.am